105 views
Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է երկար ժամանակ ծխախոտ օգտագործելուց հետո այս սովորությունից հրաժարվելը: Երբեմն նիկոտինային կախվածության ախտանշաններն այնքան ակնհայտ են լինում, որ ծխելը թողնելու բազմաթիվ փորձերն ապարդյուն են լինում: Սակայն այս սովորությունը խիստ վտանգավոր է օրգանիզմի համար և կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն դեպքում հրաժարվել ծխախոտից և մաքրել օրհանիզմը նիկոտինից: Այս հարցում շատ օգտակար կարող են լինել ժողովրդական միջոցները, որոնք նվեզեցնում են օրգանիզմի վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցությունը: Այս մասին գրում է med.tert.am Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 արդյունավետ բնական միջոց, որոնց օգնությամբ կարելի է հեշտությամբ հրաժարվել ծխախոտից: 1. Կոճապղպեղով դեղամիջոց՝ նիկոտինային կախվածությունից ազատվելու համար Ô±Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. · 1 հատ կոճապղպեղի արմատ, · 1 ճաշի գդալ քրքումի փոշի, · 1 հատ սոխ, · 1 լիտր ջուր, · 2 ճաշի գդալ մեղր: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨. Հարկավոր է սոխն ու կոճապղպեղի արմատը լավ լվանալ, մաքրել, կտրատել և լցնել կաթսայի մեջ: Ավելացնել մեկ լիտր ջուրն ու մյուս բաղադրիչները և դնել կաթսան թույլ կրակի վրա մինչև եռա: Այնուհետև եփել ևս 45 րոպե (այդ ընթացքում այն կթանձրանա) և վերցնել կրակից: Պատրաստի ըմպելիքը թողնել մոտ կես ժամ, այնուհետև լցնել ամուր փակվող տարայի մեջ: Դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն անգամ ծխելու ցանկության դեպքում (ընդունել 2 ճաշի գդալ): 2. Մրգերով դեղամիջոց՝ ծխելու սովորությունից հրաժարվելու համար Ô±Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. · 15 հատ խաղող, · 1 ճաշի գդալ կոճապղպեղ (փոշիացրած), · 1 ճաշի գդալ կյանքի արմատ (ժենշեն), · 1 հատ գազար, · 1 հատ նարինջ, · 1 հատ կիտրոն, · 1 լիտր ջուր, · 3 կտոր սառույց: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨. Քամել նարնջի ու կիտրոնի հյութը և առանձնացնել կիտրոնի կեղևի քերուկը: Գազարը լվանալ, մաքրել և մանր կտրատել, այնուհետև բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի փոքր-ինչ թանձր համասեռ զանգված: Ստացված զանգվածը հարկավոր է ուտել առավոտյան ու երեկոյան քնելուց առաջ: Բուժման կուրսը հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև նիկոտինային կախվածության տհաճ ախտանշանները դադարեն անհանգստացնել: 3. Մատուտակով (солодка) դեղամիջոց՝ ծխելը հեշտությամբ թողնելու համար Մատուտակը դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, քանի որ օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ ազատում է նիկոտինային կախվածության տհաճ ախտանշաններից: Դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են. · 1 գդալ մատուտակ, · 1 գդալ մեղր, · 1 բաժակ ջուր: ÕŠÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨. Ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Երբ այն սկսի եռալ, ավելացնել մատուտակն ու եփել 20 րոպե: Պատրաստի ըմպելիքին ավելացնել նաև մեղրը, լավ խառնել և խմել: Նյութի աղբյուրը՝ med.tert.am