55 views
Մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար մարդիկ սովորաբար արևապաշտպան քսուքներ են օգտագործում, որոնք զտում են վնասակար ճառագայթները, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ նման քսուքները կիրառելիս հարկավոր է հետևել որոշ կանոններին, այլապես դրանց արդյունավետությունը կնվազի: Գոյություն ունեն այս քսուքների մասին բավական տարածված թյուր կարծիքներ, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ, ինչի հետևանքով էլ սխալ են պաշտպանում մաշկը՝ բարձրացնելով վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այուամենայնիվ այժմ մասնագետներն առանձնացրել են դրանցից ամենատարածվածները՝ հորդորելով դադարել հետևել դրանց: Որքան բարձր է SPF ցուցանիշն, այնքան քսուքը լավն է SPF-ն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս՝ ինչ ինտենսիվությամբ են արգելափակվում արևի ճառագայթները, սակայն շատերը ենթադրում են, որ այն վկայում է քսուքի ազդեցության տևողության մասին: Արդյունքում SPF բարձր ցուցանիշով քսուքները շատերը նորմայից ուշ են թարմացնում, ինչը կարող է վտանգավոր լինել: Հարկ է հիշել, որ անկախ SPF ցուցանիշնից ցանկացած արևապաշտպան քսուք հարկավոր է թարմացնել երկու ժամը մեկ, քանի որ որոշ ժամանակ անց այն պարզապես դադարում է ինչպես հարկն է պաշտպանել մաշկը: Արևապաշտպան քսուքները նվազեցնում են օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը Այս տարրն անվանվում է «արևային վիտամին», քանի որ այն սինթեզվում է մարդու մաշկի շերտերում արևի ճառագայթների ներքո: Արևապաշտպան քսուքները զտում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուստի շատերը ենթադրում են, որ դրա հետևանքով օրգանիզմում բավարար քանակությամբ վիտամին D չի սինթեզվում: Այնուամենայնիվ մարդիկ հաշվի չեն առնում, որ այս քսուքը հազվադեպ է ամբողջ օրվա ընթացքում պատում ամբողջ մարմինը, ուստի մաշկի որոշակի հատվածներ այնուամենայնիվ ստանում են անհրաժեշտ ճառագայթումը: Ավելին՝ անգամ նման քսուքների կիրառման դեպքում մաշկն ստանում է բավարար քանակությամբ արևի ճառագայթներ որոշակի քանակությամբ վիտամին D սինթեզելու համար, ինչն օգնում է խուսափել դրա դեֆիցիտից: Այնուամենայնիվ նման խնդրի առկայության դեպքում հարկավոր է հարստացնել սննդակարգը վիտամին D-ի սննդային աղբյուրներով, որոնց շարքին են դասվում սաղմոնը, վարսակը, կաթը, նարնջի հյութը, հավկիթն ու թյունոսը: Մեքենաների պատուհանները չեզոքացնում են արևի ճառագայթները Մեքենաների դիմապակիները սովորաբար բաղկացած են լինում բազմաշերտ ապակիներից, որոնք զտում են արևի վնասակար ճառագայթները, սակայն կողային ապակիներն ու հետևի ապակին օժտված չեն նման պաշտպանությամբ: Սա է պատճառը, որ անգամ մեքենայում գտնվելու դեպքում արևոտ եղանակին հարկավոր է անպայման պաշտպանել մաշկն արևապաշտպան քսուքով: Ô±Ö€Ö‡Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶ Ö"Õ½Õ¸Ö'Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Õ¬ Շատերը կարծում են, որ կարելի է արևապաշտպան քսուք պատրաստել տան պայմաններում, մինչդեռ գոյություն չունի որևէ ապացույց այն բանի, որ ինքնուրույն պատրաստված արևապաշտպան քսուքներն արդյունավետ են և նույնքան անվնաս, որքան հատուկ միջոցները: Բանն այն է, որ նման քսուքների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները պարզապես անհասանելի են հասարակ մարդկանց, ուստի հնարավոր չի լինի դրանք գնել ու ինքնուրույն պատրաստել: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել նման միջոցներից ու օգտագործել այն քսուքները, որոնք արագ են ներծծվում ու չեն գրգռում մաշկը: Ô±Ö€Ö‡Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶ Ö"Õ½Õ¸Ö'Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ»Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¥Õ¶ Ներկայում հաճախ են գովազդվում տարատեսակ արևապաշտպան քսուքներ, որոնք ջրակայուն են ու չեն մաքրվում քրտինքի կամ ջրի ազդեցության հետևանքով, սակայն իրականում դրանք բնավ անջրաթափանց չեն, ուստի ունեն կանոնավոր թարմացվելու կարիք: Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն չունի որևէ արևապաշտպան քսուք, որը լիովին պաշտպանված կլինի ջրից, ուստի ծովում լողալուց կամ լոգանք ընդունելուց հետո հարկավոր է անպայման թարմացնել քսուքը: Նյութի աղբյուրը՝ The Health Site