
43 views
Մարդիկ համոզված են, որ հենց իրենց սիրային հարաբերությունները սկզբունքորեն կտարբերվեն մյուսներից, իսկ վեճերն ու բաժանությունները բացառված են: Õ€Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡ÕµÕ¶ Õ´Õ¡Ö€Õ¤Õ«Õ¯, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ¥Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ½Õ«Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ½Õ¯Õ½Õ¥Õ¬Õ«Õ½ Õ´Õ¥Õ® ÖƒÕ¸Ö€Õ± Õ¹Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Ö‰ Ըստ պրոֆեսոր, պրակտիկ հոգեբան Ա.Վ. Զբերովսկու՝ մարդկային ողջ կյանքը կառուցված է ինչ-որ համոզմունքների վրա. Առանց արցունքների չի լինի ուրախություն: Առանց վեճերի չի լինի հաշտություն: Առանց սիրելիի զանգին սպասելու չենք հասկանում, որ սիրում ենք: Առանց սիրո, առանց բաժանման ցավի, հաշտության քնքշության այդպես էլ մարդ չենք դառնա։ ԵՒ այլն։ Ամեն դեպքում, խոստովանենք, որ սիրային և ընտանեկան վեճերը կյանքի բնականոն մասն են: Վեճերի բացառումը նույնքան անիմաստ է, որքան ծովի ափին ավազի վրա նկարելը: Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, վեճերն ու հաշտությունը տղամարդու և կնոջ համատեղ կյանքից անբաժան են: Սիրային և ընտանեկան կյանքում վեճի անխուսափելիության դեպքում անգամ չպետք է հարմարվել դրան: Այնուամենայնիվ, սիրահար զուգընկերներն ու ամուսինները պետք է հասկանան, որ առանց վեճի հնարավոր չէ: Զբերովսկին նշում է 6 ցանկալի կետ «արդյունավետ» վիճելու համար։ • Վեճերը պետք է լինեն իրավիճակային, այլ ոչ մշտական: • Ամուսինները կամ սիրահար զուգընկերներր պետք է իմանան, թե մինչև ուր կարող են հասնել վեճի ժամանակ: • Պետք է տիրապետեն հաշտվելու հմտություններին: • Պետք է իմանան՝ ինչպես խուսափել այնպիսի վեճերից, որոնք տիպիկ են զույգերի մեծ մասին։ • Պետք է ձգտեն այնպես անել, որ բուռն վեճից հետո հաշտության դեպքում «հետքեր» չմնան, ինչպես կաթվածից հետո սրտի վրա մնացած սպիները: • Երբեք չպետք է մտածել` ես տղամարդ եմ և չպետք է առաջինը ներում հայցեմ կամ հաշտության քայլ անեմ: Առաջիկա փոսթերից մեկում կներկայացնենք շարունակությունն այն մասին, թե որոնք են դասական սիրային հարաբերությունների 10 առանձնահատկություններն, ու ինչու են վեճերն ինչ-որ իմաստով օգտակար հարաբերությունների համար։ 2 տպավորիչ ֆիլմ սիրային, ամուսնական բարդ հարաբերությունների մասին հենց վեճերի համատեքստում։ • Revolutionary Road / Дорога перемен/ 2008/ դրամա/ 2ժ 5ր Քեյթ Ուինսլեթն ու Լեո Դի Կապրիոն՝ սթափեցնող դրամայում՝ անվերջ պայքարի, վեճերի, հիասթափությունների ու անկանխատեսելի ավարտի մասին։ • Marriage Story/ История о супружестве/ 2019/ դրամա/ 2ժ 16ր Սկարլետ Յոհանսոնն ու Ադամ Դրայվերը խաղում են ամուսնալուծության ընթացքը հաղթահարող զույգի։ Երկուսով - հոգեբանական մասնագիտացված կենտրոն