6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցում սկսելն իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ
ԱՀԿ֊ի և ՀՀ ԱՆ֊ի կողմից խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել երեխային մինչև 6 ամիս, ապա 6 ամսականից երեխայի սննդակարգ ներմուծել հավելյալ սնունդը։
6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցում սկսելն իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ`
Աճի դանդաղում՝ անբավարար էներգիա ստանալու պատճառով:
Բացառապես կրծքով սնուցվող երեխաների մոտ` երկաթի անբավարարության զարգացման ռիսկի ավելացում (եթե երեխան չի ստանում երկաթի պատրաստուկներ):
Ծամելու ունակության զարգացման հապաղում:
Տարբեր տեսակի սնունդ փորձելու ավելի քիչ ցանկություն:
Խորհրդակցե՛ք մանկաբույժի հետ երեխայի հավելյալ սնուցումը ճիշտ կազմակերպելու համար: