
43 views
Եղունգների սնկային հիվանդությունը կամ օնիխոմիկոզը շատ տարածված վարակ է, որն ախտահարում է ձեռքերի ու ոտքերի մատները: Այն դրսևորվում է եղունգի արտաքին տեսքի փոփոխությամբ, որի դեպքում եղունգը ստանում է դեղնավուն երանգ, դառնում է անհարթ ու փխրուն: Այս ամենը կարող է ուղեկցվել տհաճ զգացողություններով ու քորով: Որպես կանոն՝ հիվանդությունը զարգանում է իմունային համակարգի թուլացման արդյունքում, սակայն կան նաև սնկային հիվանդության առաջացմանը նպաստող այլ գործոններ էլ, որոնց շարքին են դասվում. · առատ քրտնարտադրությունը, · որոշակի տեսակի կոշիկ կրելը, · ախտահարված մակերևույթի հետ շփվելը: Չնայած՝ սնկային հիվանդություններն առողջության համար լուրջ խնդիր չեն ներկայացնում, այնուամենայնիվ՝ չպետք է անուշադրության մատնվեն: Այս խնդիրը ոչ միայն բացասաբար է ազդում արտաքինի վրա, այլև առաջացնում է ցավոտ զգացողություններ և կարող է բարդությունների պատճառ դառնալ: Օնիխոմիկոզից խուսափելու համար հարկավոր է իմանալ հիմնական փաստերը դրա մասին, ինչն էլ ներկայացրել է steptohealth.ru կայքը: 1. Այն վարակիչ հիվանդություն է Չնայած, որ օնիխոմիկոզով վարակվելու հավանականությունը բարձր չէ, այնուամենայնիվ՝ հարկավոր է հիշել, որ գոյություն ունեն իրավիճակներ, որոնք բարձրացնում են հիվանդության ձեռքբերման հավանականությունը: Հիվանդ մարդու հետ շփվելիս վարակվել հնարավոր չէ, սակայն կարելի է վարակվել անձնական օգտագործման կենցաղային պարագաների միջոցով (կոշիկ, գուլպաներ, մկրատ և այլն): Նաև խորհուրդ է տրվում միշտ օգտագործել լոգասենյակի համար նախատեսված հողաթափեր, քանի որ այդ կերպ նույնպես կարելի է վարակվել: 2. Գոյություն ունեն օգտակար սովորություններ, որոնք կօգնեն պաշտպանվել սնկային վարակից Ինչպես արդեն նշվել է՝ չի կարել օգտագործել մեկ ուրիշի անձնական օգտագործման պարագաները: Նաև խորհուրդ է տրվում եղունգները միշտ մաքուր ու չոր պահել և պարբերաբար կտրել դրանք: Բացի այդ, ցնցուղից կամ լոգանքից հետ մինչ կոշիկ հագնելը հարկավոր է լավ չորացնել ոտքերը: Նաև խուրհուրդ է տրվում ուշադրություն դարձնել, թե ինչ կտորից են պատրաստված լինում գուլպաները. կտորը պետք է «շնչող» լինի և խոնավություն չկուտակի: Մյուս կողմից՝ սնկային հիվանդության կանխարգելման հիանալի միջոց կարող է լինել ճիշտ սննդակարգն ու օգտակար մթերքը, որը կօգնի ամրապնդել իմունային համակարգը: 3. Սնկային հիվանդության բուժման ոչ բոլոր միջոցներեն են արդյունավետ Որոշ բնական միջոցներ օգնում են պայքարել սնկերի ու վարակների դեմ, սակայն որոշ դեպքերում նման բուժումն անարդյունավետ է լինում, քանի որ միկրոօրգանիզմները չեն ոչնչանում և շարունակում են բազմանալ: Այս դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, որը կնշանակի համապատասխան դեղամիջոցը: Որպես կանոն՝ նման բուժումն ավելի արդյունավետ է լինում՝ չնայած, որ արդյունքն ակնհայտ է լինում մի քանի ամիս անց: 4. Սա բավականին տարածված հիվանդություն է Սովորաբար օնիխոմիկոզը պայմանավորված է լինու դերմատոֆիտներով՝ սնկային միկրոօրգանիզմներով, որոնք խոնավ ու տաք միջավայրում շատ արագ բազմանում են: Ոմանց մոտ այս հիվանդությունն ամոթի զգացում է առաջացնում՝ չնայած, որ այն բավականին տարածված է: Տարիքի հետ վարակման հավանականությունը բարձրանում է: Բացի այդ, սկզբնական փուլերում այն հայտնաբերելը բավականին բարդ է լինում, ուստի շատերը երկար ժամանակ անգամ գլխի չեն ընկնում, որ վարակված են: 5. Խոնավությունը բարձրացնում է վարակման հավանականությունը Սնկային հիվանդության առաջացմանը նպաստող գործոն է նաև հաճախակի լվացվելն ու ջրով երկար ժամանակ աշխատելը: Բանն այն է, որ չափազանց խոնավ միջավայրը վնասում է եղունգի պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով սնկային միկրոօրգանիզմների ներթափանցումն ու բազմացումը հեշտանում է: 6. Սնկային հիվանդության առաջացումը կապված է «մարզիկի ոտնաթաթի» հետ Օնիխոմիկոզից տառապող հիվանդների մեծ մասի մոտ կա կամ եղել է մեկ այլ հիվանդությունը, որն անվանվում է «մարզիկի ոտնաթաթ»: Այս սնկային հիվանդությունը բնորոշվում է ոտնաթաթի հյուսվածքների ախտաբանական փոփոխությամբ: Առավել հաճախ այս հիվանդությունից տառապում են մարզիկներն ու լողորդները: 7. Սնկային հիվանդությունը կարող է նաև վկայել այլ հիվանդությունների մասին Սնկային հիվանդությունները կարող են լինել նաև մի շարք քրոնիկ հիվանդությունների ախտանշան (արյան շրջանառության խանգարում, շաքարային դիաբետ, թուլացած իմունային համակարգ և այլն): Ընդ որում՝ վարակման վտանգն առավել բարձր է ժամանակին պսորիազից ու դերմատիտից տառապած մարդկանց մոտ: