
109 դիտում
Կալցիումն ամենակարևոր միկրոտարրերից է, որի դեֆիցիտը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն քչերին է հայտնի, թե ինչ ախտանշաններով է դրսևորվում այս դեֆիցիտը: Հասուն մարդու օրգանիզմին օրական մոտ 1000 մգ կալցիում է հարկավոր, սակայն ոչ բոլորն են սննդի հետ ստանում դրա անհրաժեշտ քանակությունը: Ավելին՝ անառողջ սննդակարգը, ոչ միայն չի տալիս օրգանիզմին կալցիում, այլև էլ ավելի է նվազեցնում այդ տարրի մակարդակը: Շատերը կարծում են, որ կալցիումն անհրաժեշտ է օրգանիզմին միայն ատամների ու ոսկորների առողջության համար, մինչդեռ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում մկանային ու նյարդային հյուսվածքների աշխատանքում, ինչպես նաև ազդում է արյան մակարդելիության գործընթացի վրա: Medikforum.ru կայքը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կհուշեն օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի մասին: ÕˆÕ¿Ö"Õ¥Ö€Õ« Õ»Õ²Õ¡Õ±Õ£Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Գիշերվա ընթացքում ոտքերի ջղաձգումների դեպքում մեծ է հավանականությունը, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել կալցիումի դեֆիցիտով: Ô¿Õ¡Ö€Õ«Õ¥Õ½ Ատամների հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ոչ միայն մեծ քանակությամբ քաղցրավենիքի գործածությամբ, այլև սննդի հետ բավարար քանակությամբ կալցիում չստանալով: Նման դեպքերում օրգանիզմն սկսում է կալցիումի այլ աղբյուր փնտրել և հաճախ տուժում են ատամները: ÔµÕ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÕÖ€Õ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կալցիումը պարունակվում է նաև եղունգների մեջ: Եթե օրգանիզմը կալցիումի կարիք է ունենում, ապա բավարար քանակությամբ այն չստանալու դեպքում սկսում է կլանել այս տարրն ինչպես ատամներից, այնպես էլ եղունգներից, ինչ հետևանքով վերջիններս դառնում են փխրուն ու շերտավորվող: Ô¹Õ´Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կալցիումի դեֆիցիտը կարող է դառնալ նաև ձեռքերի նյարդային վերջավորությունների սպազմների պատճառ: Եթե մատների ծայրերը թմրում են և նկատվում է ծակծկոց, ապա հարկավոր է ստուգել օրգանիզմում կալցիումի մակարդակը: Ô±Õ¶ Ö"Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կալցիումը նպաստում է սերոտոնինի արտադրմանը, իսկ այն նեյրոտրանսմիտեր է, որն ապահովում է լավ տրամադրություն, թուլության զգացում ու հանգստություն, ինչն էլ ի վերջո բարելավում է քնի որակը: Սա է պատճառը, որ կալցիումի մակարդակի անկումը հանգեցնում է անքնության: Մեջքի ու պարանոցի ցավեր Կալցիումի պակասը թուլացնում է ոսկորները, ինչին օրգանիզմը կարող է արձագանքել մեջքի կորացմամբ ու սխալ կեցվածքով: Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել մեջքի և պարանոցի ցավերի: Կիսաանգիտակից վիճակ Բավարար քանակությամբ կալցիումն ապահովում է մկանային ճիշտ կծկումներն ու նեյրոտրանսմիտերների արտազատումը, մինչդեռ այս տարրի դեֆիցիտը կարող է դառնալ այդ գործընթացների խանգարման պատճառ: Սա կարող է դրսևորվել ջղաձգումներով, գիտակցության կորստով և անգամ էպիլեպտիկ նոպաներ հիշեցնող նոպաներով: Մոռացկոտություն Օրգանիզմում կալցիումի պակասի դեպքում բավական հաճախ են ի հայտ գալիս նյարդաբանական խնդիրներ, ուստի անոմալ մոռացկոտությունը և անգամ հալյուցինացիաները կարող են լինել այս հանքանյութի դեֆիցիտի մասին հուշող ախտանշան: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨` tert.am