
173 views
«Արքայական» բալասան-ըմպելիք , պատրաստված է հայկական միջնադարյան բժշկության հնավանդ, գաղտնագրված բաղադրատոմսով և թորման հատուկ եղանակով, որոնցով միջնադարում կենարար ըմպելիքներ են ստացել թագավորների առույգությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերվել ու վերծանվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ - Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ -բուսաբույժ՝ Արմեն սարկավագ Սահակյանի երկարատև հետազոտությունների արդյունքում։ Նախկինում այն պատրաստվել ու պահվել է վանքում, և որպես անհրաժեշտ պայման՝ ուղեկցվել համապատասխան աղոթակարգով։ Լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես կատարվել է յուրահատուկ ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին, այն համարելով բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական։ Այժմ բալասանը պատրաստվում է Մատենադարանում և հնագույն ավանդույթներին հավատարիմ՝ պահվում և հասունացվում է Վայոց ձորի «Ճգնավոր» քարայր-մենաստանում, կաղնե տակառների մեջ՝ բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ։ Բալասանի պատրաստումը տևում է 3 տարի։ Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ըմպելիքը պատրաստված է հայկական ալոճենու պտուղների թորվածքից, 54 բուժիչ և անուշաբույր բույսերից (այդ թվում՝ մեռոնիկ եղեսպակ, խնկածաղիկ , ճգնավորի խոտ, զուսպ, գլխենի , վարդապետի խոտ, անմեռուկ , խնկեղեգ , նարդոս հնդկական, մշկընկույզ, հնդկապղպեղ, հայխունկ, զաֆրան , հիրիկ գերմանական, մրտենի և այլն), արարատյան որդան կարմիրից , պարունակում է նաև լեռնային բնական մեղր ։ Առողջարար ազդեցությունը Հնուց ի վեր հայտնի են բալասանի բուժիչ և կազդուրիչ հատկությունները։ Այն ունի դիմադրողականությունն ամրապնդող և վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացղությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները։ Օգնում է կանխել հիշողության կորուստը, նվազեցնում աթերոսկլերոզի , սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը։ Նպաստում է հաղթահարելու հոգնածության, անհանգստության և ճնշվածության զգացողությունները. միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ «կազդուրում և ուրախացնում է սիրտը»։ Օգտագործում են 5-10 մլ ուտելուց առաջ : Õ"Õ¡Õ¿Õ¥Õ¶Õ¡Õ¤Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ´Õ«Õ»Õ¶Õ¡Õ¤Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¬Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¡Õ¿Õ¸Ö€Õ«Õ¡