Ձմռանն ինչպիսի՞ մթերքներ է խորհուրդ տրվում սննդակարգին ավելացնել
Ձմեռային ժամանակաշրջանում ուժերի անկման, քնկոտության եւ վատ տրմադրության հետ շատերն են բախվում: Դիետոլոգ Սոնի Նարանգի կարծիքով՝ ինքնազգացողությունը բարելավելու համար անհրաժեշտ է հրաժարվել տապակած, յուղոտ կերակուրներից եւ սննդակարգին ավելացնել որոշակի մթերքներ:
Քունջութ
Դիետոլոգը խորհուրդ է տալիս սովորական քաղցրեղենը փոխարինել եղեգնաշաքարի հետ քունջութից պատրաստված կոզինախով: Քունջութը հակաօքսիդանտների հրաշալի աղբյուրը է, իսկ եղեգնաշաքարը նվազեցնում է երկաթի պակասի վտանգը: Կենսական ուժերի ընդհանուր անկման ֆոնին այս քաղցրեղենը սննդակարգի հոյակապ լրացում կլինի:
Բանջարեղեն եւ մրգեր
Անչափ կարեւոր է, որ օրգանիզմը կանոնավոր С եւ А վիտամիններ ստանա: Դրանք ամրացնում են իմունիտետը, պահպանում տեսողությունն ու մաշկը: Ուշադրություն դարձրեք նարինջին, գազարին կամ գուավային:
Օմեգա-3
Վուշի խարկած կամ մանրացված սերմերը դդմի սերմերի կամ ընկույզի հետ կապահովեն Օմեգա-3-ի բավարար չափաբաժին: Իսկ այս թթուն անհրաժեշտ է օրգանիզմի առանցքային համակարգերի նորմալ աշխատանքի համար:
Ընկուզեղեն
Դիետոլոգի պնդմամբ՝ ձմեռային սննդակարգում պետք է լինի ընկույզի ցանկացած տեսակ, օրինակ՝ կեշյուի (հնդկական ընկույզ) մեջ Е վիտամին շատ է պարունակվում, որն օգնում է առողջությունը ոչ միայն ներսից պահպանել, այլեւ դրսից: Е վիտամինը չափազանց օգտակար է մաշկի համար, որը ցրտի պատճառով սթրեսի է ենթարկվում:
Բանջարեղենով ձվածեղ
Բանջարեղենով ձվածեղը սպիտակուցի եւ բուսական հակաօքսիդանտների օպտիմալ համակցություն է: Լավ ընտրություն է ձմռան համար:
Դարչին
Դիետոլոգն առաջարկում է որպես իդեալական քաղցրեղեն դարչինով կարկանդակը, սակայն ցանկալի է այն տանը պատրաստել՝ ճշգրիտ իմանալու համար, թե ինչ բաղադրամասեր է պարունակում: Դարչինը ոչ միայն համեղ է, այլեւ ամրացնում է իմունիտետը եւ էներգիայի հոսք ապահովում:
Նյութի աղբյուրը՝