Ինչ օգտակար հատկություններով է օժտված համեմը (գինձ)
Համեմը (գինձ) համարվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար ծանր մետաղներից մաքրող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն հարուստ է յուղերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, խթանում են ախորժակը և ազատում են աղիների գրգռումից: Բացի այդ, այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչը շատ կարևոր է առողջության համար:Այս մասին գրում է med.tert.am-ը:
Համեմի պտուղներն օգնում են մաքրել շնչառական համակարգը լորձից և խթանում են մայրական կաթի արտադրությունը: Բացի այդ, այն օգնում է մեղմել լյարդային անբավարարության ախտանշանները և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, ինչպիսին են մետաղները, բակտերիաները, «վատ» խոլեստերինը և այլն:
Սակայն համեմն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով.
· այն օգնում է բարելավել մարսողությունը,
· օգտագործվում է որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց,
· օգնում է կարգավորել ախորժակը,
· օգնում է բուժել միզուղիների վարակները,
· ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից և թարմացնում է շնչառությունը,
· համեմի թեյն օգնում է ազատվել հոգնածությունից ու գլխացավերից՝ հատկապես, եթե դրանք պայմանավորված են մրսածությամբ կամ գրիպով,
· համեմի յուղն ունի շատ յուրահատուկ բույր, ուստի օգտագործվում է կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ,
· օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի օգտագործվում է հոդացավերի ու ռևմատիզմի դեմ քսուքների բաղադրության մեջ,
· օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակը,
· օգնում է դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների դեպքում,
· օգնում է բարելավել քնի որակը և այլն:
Բացի այդ, համեմն օժտված է նաև հակասեպտիկ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է ազատվել վարակներից, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմի բոլոր համակարգերը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am