ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքներ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները ներառում են ոլորտի ամենատարբեր օղակներ: Դրանք համառոտ ներկայացված են ստորեւ:
- Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների եւ ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:
- Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում` ներքին տնտեսումների հաշվին:
- Տուբերկուլոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացում ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ:
- Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ
- Նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի
- Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային եւ էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ
- Մանկական եւ մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում
- Դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ
- Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում` տեխնիկական եւ տվյալների անվտանգության խնդիրների շտկում
- Միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ
- «Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում,
- Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ` ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով
- Պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները եւ անհարկի հետաձգումները
- Պատվաստումների ընթացակարգի փոփոխություն` անցում հնգավալենտից վեցավալենտի
- Ուսումնասիրություններ բուժհաստատություններում` մոնիթորինգի համակարգի ներդրմամբ
- Համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ)
- Սեւանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում
- «Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում
- Ակտիվ հանգստի շրջանում Սեւան-Երեւան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ
- Կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ
- Շտապօգնության մեքենաների ստացում և բաշխում` թարմացնելու հանրապետության ողջ ավտոպարկը
- Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաեւ Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովել վերականգնողական բուժման մատչելիությունը
- Շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում` ապօրինի ներկրման փաստի արձանագրում
- Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ
- Ամստերդամ աշխատանքային այց, ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի եւ կատարվող աշխատանքների ներկայացում
- Այցեր հանրապետության բոլոր մարզեր եւ Արցախ`տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու եւ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու
- Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են
- Ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում
- Բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում` կապված Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ. Քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:
- Միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների եւ անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA, «Բժիշկներ առանց սահմանների, Համաշխարհային բանկ, Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»:
- Անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան, IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ:
Հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, ՀՀ-ում ՌԴ դեսպանի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ: