Թրոմբոֆլեբիտ
Թրոմբոֆլեբիտ (լատ.՝ thrombophlebitis՝ մակարդուկ, մակարդախցան երակ), երակի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող մակարդուկի՝ թրոմբի առաջացմամբ։ Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները, երակների վնասվածքները, արյան հոսքի դանդաղումը և մակարդելիության բարձրացումը։ Լինում է մակերեսային և խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ։ Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների և փոքր կոնքի երակները, հազվադեպ՝ սիներակները, դռներակը, լյարդային երակները։ Երբեմն թրոմբոֆլեբիտ հանդիսանում է ծննդաբերության, զանազան վիրահատությունների, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների բարդություն։ Սուր թրոմբոֆլեբիտն արտահայտվում է ախտահարված երակների ցավերով, մարմնի ջերմության բարձրացմամբ, դողով։ Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտ բնորոշվում է ցավոտ, պինդ հանգույցների առաջացմամբ և երակի ուղղությամբ մաշկի կարմրությամբ։ Խորանիստ երակների թրոմբոֆլեբիտի դեպքում արյան հոսքի խանգարման հետևանքով առաջանում է ծայրանդամի այտուց։ Հնարավոր է նաև թրոմբոֆլեբիտի քրոնիկական ընթացք, պարբերաբար սրացումներով։ Թրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր բարդությունը թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանվելն է։ Բուժումը կախված է թրոմբոֆլեբիտի ձևից և փուլից՝ հանգիստ, անտիբիոտիկներ, հակամակարդիչ դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։
Ախտանիշներ
Այս ախտանիշները հաճախ, բայց ոչ միշտ կապված են թրոմբոֆլեբիտի հետ։
- ցավեր ախտահարված մարմնի հատվածում
- մաշկի կարմրություն կամ բորբոքում (ոչ միշտ)
- ծայրանդամների էդեմա
- լավ տեսանելի լարանման երակներ
- ոտքերում տեղայնացված ջերմության զգացում
Բուսամիջոցներ
Հազարատերևուկ սովորական- 15 գ. փոշիացրած բուսահումքի վրա լցնել 0.5լ. ջուր, եփել 3 րոպե:Թրմել, քամել, խմել օրական 3-4 անգամ1-ական ճաշի գդալ:
Այս լուծույթով կարելի է տաք եղանակին լոգանք ընդունել,
ամիսը 15 անգամ:
Շագանակենի- կեղևի եփուկով լոգանք ընդունել:
Պարունակում է օսլա՝ 60%, շաքարներ՝ մինչև 17%, ազոտային նյութեր՝ 8-11%, ճարպեր՝ 2% և ավելի, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու)։
Պտուղներն օգտագործվում են թարմ և եփած վիճակում, հրուշակեղենի արտադրությունում՝ որպես սուրճի սուրոգատ, բնափայտը՝ ատաղձագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինարարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղանյութերով և ներկանյութերով։