Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է
Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է. առաջին դեղաչափը` 1 տարեկանում, երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը,
4 տարեկանը լրացած երեխաների ծնողները կարող են չհապաղել, դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին,
երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է,
պատվաստման տարիքի երեխաներ ունեցող ծնողներին կոչ է արվում պատվաստել երեխաներին ընտանիքի մյուս անդամներին պաշտպանելու համար,
մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից և միջոցառումներից:
ԿԿԽ պատվաստանյութերն առկա են բոլոր պոլիկլինիկաներում