Իսկ դուք գիտեք , թե ինչ է Holiday heart syndrome-ը՞
Իսկ դուք գիտեք , թե ինչ է Holiday heart syndrome-ը՞. Մանրամասնում է Սպիտակի ԲԿ-ի սրտաբան Ջեմմա Սիսակյանը
________________________
Համաշխարհային մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կա որոշակի կապ տոների և սրտային իրադարձությունների միջև։ Դրանցից մեկը <<տոնական սրտի համախտանիշն է>> կամ ինչպես հայտնի է ամբողջ աշխարհում՝
Holiday heart syndrome։
Այս տերմինը օգտագործվում է նկարագրելու համար սրտային առիթմիաների՝ առավել հաճախ նախասրտերի շողացման դրսևորումը մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումից հետո, որը հատկապես հաճախ դրսևորվում է հանգստյան օրերին և տոներին։
Բժիշկները այս տերմինը նկարագրել են այն բանից հետո, երբ նկատել են այս վիճակի դեպքերի աճ՝ կապված տոնական առատ խմիչքի օգտագործման հետ։
Առաջին անգամ նկարագրվել է 1978թ Ֆիլիպ Էթինգերի կողմից։ Սկզբնական շրջանում կար կարծիք, որ սինդրոմն առաջանում է մարդկանց մոտ, ովքեր խրոնիկ ալկոհոլ ընդունողներ էին։
Հետագայում հետազոտությունները ցույց տվեցին, որ HHS կարող է առաջանալ նաև այն անհատների մոտ, ովքեր հազվադեպ են օգտագործում ալկոհոլ, բայց երբեմն զբաղվում են չափից շատ խմելով։ Ընդ որում ալկոհոլը հանդիսանում է նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման գործոն դեպքերի 35-62% դեպքերում, հատկապես ալկոհոլի օգտագործումից 12-36ժամ հետո։
Պետք է հաշվի առնել այն փաստը, որ չկա ալկոհոլի <<անվտանգ>>. չափաբաժին, որը կանխում է նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգը։
Բժիշկների համար ևս կարևոր է իմանալ այս սի դրոմի մասին ՝ խնայելու համար հիվանդներին բարդ հետազոտություններից։
Եվ չնայած բոլոր սրտաբանները համամիտ են , որ մեր սրտին և անոթներին պետք են դրական էմոցիաներ, ամեն դեպքում հարկ է նշել , որ դեկտեմբերը և հունվարը համարվում են սրտային հիվանդություններից մահացության ամենամահաբեր ամիսները։
Ուստի մի դարձեք տոնական սրտի համախտանիշի զոհ։ Տոնական օրերին հավասարակշռեք ընդունած կալորիաները ֆիզիկական ակտիվության հետ, սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։
Հիշեք, որ ամենափոքր փոփոխություններն անգամ շատ կարևոր են ձեր համար։