Ինչու՞ է թութք առաջանում
Աշխարհի բնակչության 75 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ առնչվում է թութքի խնդրին: Այժմ արդեն հնարավոր է բուժել թութքը նորագույն վիրահատական եղանակների և տեխնոլոգիաների շնորհիվ:Թեմայի մասին ավելի մանրամասն զրուցել ենք պոպրոկտոլոգ Ռուբեն Թադեւոսյանի հետ։
Թութքը ամենատարածված հիվանդություններից է։ Հետանցքային արյունահոսությունը թութքի հիմնական ախտանիշներից է, իսկ մշտական արյունահոսությունը՝ հիվանդության բարդացում: Հիվանդության մյուս բարդություններից են հետանցքի քորն ու ճաքը: Փորկապությունը թութքի առաջացման ամենակարևոր պատճառն է, մյուս պատճառներից են շատ կծու, թթու ուտելը, ալկոհոլի չարաշահումը, կանանց մոտ պատճառ կարող է դառնալ հղիությունը։
Վերջին շրջանում հիվանդությունը շատացել է նաև նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանց մոտ։Շատ կարևոր է նաև ճիշտ բժշկական պատմություն հավաքելը:
Թութքը հիմնականում ախտորոշվում է մատնային զննման միջոցով,շատ կարեւոր է նաեւ ճիշտ անամնեզի հավաքումը։
Ինֆորմացիոն գործընկեր` aroxjblog.am