Monday, November 17, 2025
ՀայտարարություններՆորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիր

Քաղցկեղի վաղ հայտնաբերում․ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիր

Քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը, որն իրականացնում է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ՀՀ ԱՆ պատվերով։

📅Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից՝ Գեղարքունիքի մարզից։ Շարժական մամոգրաֆը առաջիկայում՝ մոտ 1,5 ամիս տեղակայված է լինելու Վարդենիս քաղաքում, այնուհետև կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

✅Շահառուներ են հանդիսանում մարզի 45-68 տարեկան կանայք:

✅Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ դիմելով ընտանեկան բժշկին։

Առավել մանրամասն ծրագրի մասին՝ https://cl.gy/Iqqsv

x Close

Like Us On Facebook