Wednesday, October 8, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:

Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։

Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․

✔Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:

✔ Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում:

✔ Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:

✔ Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:

✔ Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:

✔ Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի:

Եթե ունեք շաքարային դիաբետ․

✔ Վերահսկենք գլյուկոզի մակարդակը:

✔ Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում:

✔ Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը:

✔ Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին:

Ընդհանուր խորհուրդներ․

✔ Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ:

✔ Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:

✔ Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:

✔ Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:

✔ Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին:

x Close

Like Us On Facebook