Wednesday, November 19, 2025
Նորություններ

Այսօր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նկատե՞լ եք հևոց, քրոնիկ հազ` հաճախ խորխարտադրությամբ, օդի պակասի զգացողություն, ֆիզիկական ակտիվության սահմանափակում, ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակներ: Այդ նշանները կարող են խոսել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) մասին, որը տարածված և բուժելի հիվանդություն է, բայց հաճախ չի հայտնաբերվում ժամանակին 🦠 :

🫁 Այսօր #թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է, թեման. «Շնչառության դժվարության դեպքում մտածեք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին»: Այն նպատակ ունի ընդգծելու, որ չնայած ԹՔՕՀ-ը աշխարհում մահվան երրորդ ամենատարածված պատճառն է, այն հաճախ մնում է թերախտորոշված։

ԹՔՕՀ-ը կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, սակայն թերախտորոշումը կամ սխալ ախտորոշումը հանգեցնում են նրան, որ պացիենտները չեն ստանում համապատասխան բուժում։ Հիվանդությունը զարգանում է դանդաղ, և շատերը բժշկին են դիմում բավականին ուշ:

🔺Հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են`
▪️ ծխելը (80-90%)
▪️ օդի ախտոտվածությունը
▪️ մասնագիտական հիվանդությունները
▪️ ժառանգական նախատրամադրվածությունը
▪️ տարիքը՝ 40-ից բարձր
▪️ սեռը արական:

✅ԹՔՕՀ-ի կառավարման համար կարևոր է՝
▪️ դադարեցել ծխելը ,
▪️ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
▪️ շնչառական վարակների դեմ պատվաստումները:

x Close

Like Us On Facebook