Wednesday, March 4, 2026
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ճարպակալման տարածվածությունը շարունակում է կայուն աճ գրանցել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում:

Մեր երկրում մեծահասակների մոտ ճարպակալման տարածվածությունը կազմում է շուրջ 27–28%, բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն (ՄԶԻ ≥25 կգ/մ²)։ Պատճառները տարբեր են` բարձր կալորիականությամբ և վերամշակված սննդամթերքի լայն օգտագործում, շաքար պարունակող ըմպելիքների սպառման աճ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, ընտանիքներում ձևավորված սննդային վարքագիծ, քնի խանգարումներ, առողջ սննդի վերաբերյալ իրազեկվածության պակաս:

Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը.

▪ 2-րդ տիպի շաքարային դիաբետ

▪ սրտանոթային հիվանդություններ, այդ թվում` զարկերակային հիպերտենզիա

▪ լյարդի ճարպային հիվանդություն

▪ հոդացավեր և շարժունակության սահմանափակում

▪ օստեոարթրոզ

▪ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:

Նույնիսկ 5–10%-ով քաշը նվազեցնելը, ակնհայտորեն իջեցնում է հիվանդությունների բարդությունների ռիսկը:

Քաշը նվազեցնելու հիմնական քայլը կենսակերպի փոփոխությունն է:

✔ Սնվել կանոնավոր և հավասարակշռված

✔ Նվազեցնել շաքարն ու քաղցր ըմպելիքները

✔ Սահմանափակել վերամշակված և արագ սնունդը

✔ Ապահովել ֆիզիկական ակտիվություն

✔ Ապահովել բավարար և որակյալ քուն (միջինը՝ 8 ժամ)

x Close

Like Us On Facebook