Երեխայի կամակորության և զայրույթի պոռթկման պատճառները
Երկուսից երեք տարեկան երեխաները երբեմն լինում են գրգռված և կամակոր, հաճախակի ունենում են զայրույթի պոռթկում: Որոշ երեխաներ վայրկեանապես են հունից դորս գալիս, մյուսները` լաց են լինում, լացելիս պահում են շունչը, գետնին են թավալվում, առարկաներ շպրտում, շրջապատի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում, որի հետևանքով երեխայի մեջ ձևավորվում է ագրեսիվ, երեսպաշտ բնավորության գծեր:
Երբ երեխան զայրացած է, հեռու տարեք այն ամենը, ինչը կարող է կոտրվել և վնաս պատճառել փոքրիկին: Պետք է տարբերել զայրույթի պոռթկումը կամակորությունից: Կամակորությունը արտահայտվում է նվնվալով, իսկ զայրույթի պոռթկումը արտահայտվում է երեխայի ճիչով, բարձր լաց լինելով, բղավելով, գետնին ընկնելով:
Երեխայի կամակորության և զայրույթի պոռթկման պատճառներն են`
*Երեխան ցանկանում է ուշադրություն հրավիրել իր վրա-զայրույթի պոռթկումը և կամակորությունը ուշադրություն գրավելու լավ միջոց են;
*Զայրույթի պոռթկումը կարող է տեղի ունենալ այն ժամանակ , երբ երեխան ցանկանում է ինչ-որ բան անել, բայց չի կարողանում,կամ նրան ստիպում են անել մի բան, որին նա համաձայն չէ, որին դիմադրում է: Սկզբունքային հարցերում պերք չէ զիճել երեխային, բայց մանրուքներում կարելի է զիճել:
*Կապկել` եթե ընտանիքում լարված իրավիճակ է, և երեխան ներկա է լինում մեծահասակների վեճերին, կամ նրանք վիրավորում և կոպտում են երեխային, կամ շրջապատում տեսնում է այլ երեխաների կամակորությունը, ապա երեխան սկսում է նմանակել, կրկնել նրանց վարքագիծը:
*Հոգնածություն`- երեխան երբ հոգնած է, գրգռված հակված է լալկանության և կամակորության:
*Շանտաժ`-եթե երեխային հաջողվում է զայրույթի պոռթկման միջոցով հասնել իր նպատակին, ապա կրկնությունների հավանականությունը խիստ մեծանում է, և կարող է երեխայի համար դառնալ ձեռքբերովի վարքագիծ:
Որպեսզի օգնեք երեխային, որ նա հաղթահարի կամակորությունը և զայրույթի պոռթկումը , պետք է խուսափել այն իրավիճակներից, որոնք նպաստում են դրանց առաջացմանը: Նման իրավիճակներում պետք չէ սիրաշահել, երեխայի հետ խոսեք առաձց բղավելու, հանգիստ, առանց սպառնալիքների:
Շեղեք երեխայի ուշադրոթյունը, անտեսեք զայրույթի պոռթկումը և կամակորությունը մենակ թողնելով երեխային, իհարկե, համոզվեք, որ նրան որևե վտանգ չի սպառնում: Երեխային տվեք որևէ խաղալիք որի վրա կարող է թափել իր զայրույթը, կամ առաջարկեք այնպիսի խաղեր կամ խաղալիքներ, որոնք կարող են նրա նյարդային գերծանրաբեռնվածությունը թուլացնել:
Ապրեք Առողջ…
պատրաստեց՝ Ա. Հարությունյան