3 տարբերակ արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար.tert.am
Այս մասին հաղորդում է Tert.am -ը: Երբեմն արմունկը կոշտանում է և մաշկը սև գույն է ստանում: Արմունկի մաշկի մգությունը վերացնելու համար Healthy food team-ը մի քանի բաղադրատոմս է առաջարկել, որոնք կարելի պատրաստել տան պայմաններում:
Ձիթայուղ և շաքար
Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում: Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով:
Շիի կամ կոկոսի յուղ
Այս երկու յուղերն էլ բավականին արդյունավետ են մաշկի խնամքի համար: Դրանք փափկացնում և խոնավեցնում են մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը շի կարագով (շի` մշտադալար ծառ, որ աճում է Աֆրիկայում) կամ կոկոսի յուղով: Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողնել յուղը գործի մինչև առավոտ:
Քրքումի կաթ
Մաշկի խնամքի և խոնավությունը պահպանելու համար քրքումը հիանալի բնական միջոց է: Բաղադրատոմսը ստանալու համար պետք է 1 բաժին քրքումի փոշին խառնել մի փոքր կաթի հետ և խիտ մածուցիկ նյութ ստանալ: Այդ մածուկը պետք է տարածել արմունկներին և թողնել 5 րոպե, որից հետո լվանալ արմունկները օճառով և ջրով:
http://med.tert.am