Wednesday, October 8, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակների տարածումը

Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում եմ առողջ, ստեղծագործ և անվտանգ տարի, միաժամանակ հիշեցում՝ աշնանային սեզոնին և դպրոցների մեկնարկին ինֆեկցիաների կանխարգելումը կարևոր է բոլորիս համար։ 📚✏️

Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակների տարածումը․

1️⃣🙌🏻Ձեռքերի հիգիենա՝ ամենաարդյունավետ սովորությունը

🔹Լվացեք ձեռքերը օճառով ու ջրով առնվազն 20 վայրկյան՝ հատկապես դպրոց մտնելիս, դպրոցից դուրս գալիս, ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հազալուց, փռշտալուց կամ տրանսպորտից օգտվելուց հետո։

🔹Ջուր, օճառ չլինելու դեպքում օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանիչներ՝ ≥60% ալկոհոլով։ Միևնույն ժամանակ մի՛ չարաշահեք ախտահանիչները, որպեսզի չառաջանա մաշկի չորություն, երբ հնարավոր է, նախընտրեք ձեռքերի լվացում։

2️⃣🪟Մաքուր օդ փակ միջավայրերում

🔹Դասասենյակներում և գրասենյակներում ապահովեք օդափոխություն՝ բաց պատուհաններ, դռներ։

3️⃣Հիվանդ լինելու, գանագտներ ունենալու, այդ թվում՝ մրսածության դեպքում

🔹մնացեք տանը, թույլ տվեք երեխային վերականգնվել և մի՛ տարեք դպրոց կիսահիվանդ վիճակում. սա պաշտպանում է մյուսներին և արագացնում է հիվանդի առողջացումը։

4️⃣🍲Սննդից թունավորումներից պաշտպանվելու արագ կանոններ (դրսում, դպրոցական ճաշարանում)

🔹Ընտրեք վստահելի վաճառողներ՝ տեսանելի մաքրությամբ, հոսող ջրով, սանիտարական պայմաններով։

🔹Նախընտրեք թարմ և լավ եփված տաք ուտեստներ, խուսափեք կիսախաշ/կիսահում սննդից։

🔹Սառը ու տաք սնունդը պահեք ճիշտ ջերմաստիճաններով և սնվելուց առաջ ձեռքերը լվացեք։

5️⃣Պատվաստումները ևս կարևոր են

🔹Թարմացրեք սեզոնային և տարիքային պատվաստումները (օր.՝ գրիպի պատվաստում սեզոնին ընդառաջ, ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներ)՝ երեխաներին պաշտպանելու ծանր ընթացքից և բացակայություններից։ Խորհրդատվության համար դիմեք ձեր ընտանեկան բժշկին։

6️⃣Դպրոցների համար կազմակերպչական պարզ քայլեր🏫

🔹Հիգիենիկ ռեժիմներ՝ դասաժամերի միջև ձեռքերի լվացման «պատուհաններ», հազի, փռշտոցի էթիկետի հիշեցումներ, հաճախ շփվող մակերեսների մաքրում, փակ տարածքների օդափոխման գրաֆիկ:

🏥Մենք՝ ԻՀԱԿ-ում, ձեր կողքին ենք՝ խորհրդատվությամբ և աջակցությամբ։ Թող այս տարին լինի առողջ ու հաջողված բոլորիս համար։

Արմեն Օհանյան

ԻՀԱԿ տնօրեն

x Close

Like Us On Facebook