Thursday, October 9, 2025
ՆորություններԺամանց

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այն տոն է հռչակվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Հայաստանում Ընտանիքի միջազգային օրը նշվում է 2011 թվականից:

⚜️Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանն իր արվեստում հաճախ է անդրադարձել մայրության, զարթոնքի, ընտանիքի և սիրո թեմաներին: Նրա «Ընտանիք» կտավը նկարչի հայտնի ստեղծագործություններից է: Հեղինակը գունապնակի մեղմ երանգներով ներկայացրել է հայ ընտանիք, որտեղ փորձել է ընդգծել հատկապես մոր կերպարը, առանձնահատուկ պատկերելով հագուստը՝ ասեղնագործ ժանյակով, խնամքով հարդարված մազերը, հայացքը հանդարտ, դեպի հեռուն, խնամքով գիրկն առած իր զավակին: Պատկերված է հայ կնոջ և մոր ընդհանրական կերպար՝ որպես ընտանեկան արժեքները կրող և փոխանցող, տան ջերմության պահապան էակ:

🖼️Աշոտ Մելքոնյան, Ընտանիք, 1967, կտավ, յուղաներկ:

x Close

Like Us On Facebook