Wednesday, October 8, 2025
Նորություններ

Անվճար պրոթեզավորում և վերականգնողական ծառայություն

Պրոթեզավորման կարիք ունեցող զինհաշմանդամներ և քաղաքացիական անձիք, այս տեղեկությունը Ձեզ համար է:

Անվճար պրոթեզավորում  և վերականգնողական ծառայություն. Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը հոգում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունեցող անձանց խնդիրները:

Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է20 տարուց ավել, երբ հազարավոր քաղաքացիներ ունեին պրոթեզավորման կարիք: Հետո 90-ականների Արցախյան պատերազմից տուժածներն ավելացան կենտրոնի շահառուների ցանկում. հիմա Արցախյան վերջին պատերազմի զինհաշմանդամներն են կենտրոնի հոգածության կենտրոնում: Զուգահեռաբար, կենտրոնը պրոթեզավորման ծառայություններ է մատուցում նաև պրոթեզավորման կարիք ունեցող քաղքացիական անձանց:

Սպասարկումն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար՝ անկախ պրոթեզի տեսակից կամ բարդությունից:Ծախսերը հոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պետպատվերի շրջանակում:

Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը պրոթեզավորման ոլորտում միաջազգային առաջատար գերմանական Ottobockֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ կենտրոնի առավելությունները ստորև թվարկվածներով չեն սահմանափակվում.

  • համագործակցություն աշխարհի առաջատար պրոթեզավորման կլինիկաների հետ,
  • պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ,
  • հրավիրյալ բժիշկներ,
  • գերժամանակակից, վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ՝ավելի քան 30 տեսակի,
  • հոգատար մոտեցում հայրենիքի պաշտպանության համար կյանքը վտանգած զինվորներին,
  • առաջատար մասնագետներ,
  • հագեցած նյութատեխնիկական բազա,
  • վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ,

Եվ այս ամենը բացառապես ԱՆՎՃԱՐ՝ Ռուբինյանց 39 հասցեում:

Կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հավերժական ազգ» հիմնադրամի հետ, որի կազմում աշխարհասփյուռ հայազգի բժիշկներ են՝ իրենց մասնագիտական ներուժով ՀՀ-ը և մեր քաղաքացիներին օգնելու անվարձահատույց առաքելոթյամբ:

«Հավերժական ազգ» հիմնադրամի հետ մեկնարկած նախաձեռնությունը վերջ կդնի Հայաստանում Արցախյան վերջին պատերազմից հետո պրոթեզավորման կարիք ունեցող բոլոր զինհաշմանդամների խնդրին: Պրոթեզավորմանը կհաջորդի վերականգնողական փուլը, որի համար կենտրոնում կան բոլոր պայմանները՝ մասնագետներ և մարզագույք:

 ankakh.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook