Առաջին բուժօգնություն խուճապային գրոհի դեպքում․ խորհուրդներ մասնագետից
Խուճապային գրոհը բավական լուրջ խնդիր է, որը կարող է սկսվել տևական սթրեսի կամ հուգեհուզական լարվածության ֆոնին։ Այս մասին Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Իրինա Գոլոտինան՝ ներկայացնելով, թե ինչպիսին պետք է լինի առաջին բուժօգնությունը խուճապային գրահի դեպքում։
Մասնագետի խոսքով՝ խուճապի նոպաները հաճախ ուղեկցվում են օդի սուր պակասի զգացումով, մինչդեռ տուժածի մոտ նկատվում է գլխապտույտ, վերջույթների դող ու վախ գիտակցության կորստից։ Խուճապային գրոհի առաջին իսկ նշանների դեպքում հարկավոր է օգնել մարդուն հաղթահարել այն:
«Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել շնչառությունը. օդը պետք է դանդաղ շնչել՝ հաշվելով մինչև չորսը և արտաշնչել՝ հաշվելով մինչև երկուսը: Բացի այդ, պետք է զրույցի միջոցով փորձել շեղել մարդուն այդ տագնապից»,- նշել է բժիշկը։
Հարկավոր է նաև այնպիսի դիրք ընդունել, որը կօգնի հանգստանալ։ Կարելի է նստել և գլուխն իջեցնել ծնկներից ներքև: Բացի այդ, խուճապային գրոհի ինտենսիվությունը կարելի է նվազեցնել նաև ինքնամերսման միջոցով։
Այնուամենայնիվ, եթե վախի նոպաները կրկնվում են տարեկան մի քանի անգամ, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, հավելել է մասնագետը։