Առողջ սնունդ երեխաների համար
Նոր ուսումնական տարվա մեկնարկը նաև հիանալի առիթ է ուշադրություն դարձնելու երեխաների սննդակարգին։
Երեխայի հետ դպրոց ուղարկվող սնունդը պետք է լինի բալանսավորված, որպեսզի նա ունենա էներգիայի և ուշադրության բարձր մակարդակ, լավ ինքնազգացողություն։
Ավելացրե՛ք թարմ մրգեր և բանջարեղեն, որոնք վիտամինների կարևոր աղբյուր են։
Մի՛ մոռացեք սպիտակուցների մասին՝ տանը պատրաստված սենդվիչներ, օրինակ՝ հավով, լոբազգիներով։
Ներառե՛ք նաև օգտակար հացահատիկներ՝ ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հաց, հացաբուլկեղեն։
Հիշե՛ք՝ ջուրը լավագույն ըմպելիքն է։
Առողջ սննդակարգը ոչ միայն կպաշտպանի երեխայի առողջությունը, այլև կօգնի նրան առավել ակտիվ ու կենտրոնացած լինել դասերի ընթացքում: