Thursday, October 9, 2025
Նորություններ

Ավստրիայում ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը

Ավստրիայում փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ խորհրդարանի կողմից հաստատված համապատասխան օրենքը նախօրեին ստորագրվել էր հանրապետության նախագահի և կանցլերի կողմից։

Նրանք, որոնք առանց բժշկական ցուցումների կհրաժարվեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կտուգանվեն  մինչև 3600 եվրոյի չափով։

Նախատեսվում է, որ փետրվարի 15-ին կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիները կստանան պատվաստվելու հորդորով նամակ: Եթե մեկ ամիս անց չպատվաստվեն, ապա կտուգանվեն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook