Ատամների ծկթումը երեխաների մոտ
Ատամների ծկթումը երեխաների մոտ
Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակահատվածը տատանվում է 6-7 ամսականը, սակայն լինում են նորմայից շեղումներ: Հինգ ամսականից մինչև երեք տարեկանը երեխայի մոտ ծկթում է 20 կաթնատամ:
Ատամների ծկթումը սովորաբար նկատելի է դառնում երեխայի պահվածքից: Փոքրիկը կարող է դառնալ գերզգայուն, ունենալ ակտիվ թքարտադրություն, հաճախ բռունցքները բերանը տանել և այլն: Կարող է նաև նկատվել ախորժակի թեթևակի անկում և ջերմության բարձրացում մինչև 38.5° C:
Երեխայի ատամների ծկթումը ՉՊԵՏՔ Է ուղեկցվի՝
* Լուծով
* Սրտխառնոցով
* Ախորժակի բացակայությամբ
* Հազով
* 39-40° C ջերմությամբ:
Այս և այլ ախտանիշների պարագայում դիմեք մանկաբույժի:
Ինչպե՞ս թեթևացնել բալիկների համար պրոսեցը
Երեխային տվեք դեղատներից հատուկ գնված խաղալիքներ, որոնք երեխան կարող է դնել բերանը:
Պետք չէ արհեստականորեն փորձել միջամտել երեխայի ատամների ծկթման պրոցեսին:
Պետք չէ տալ երեխային կոշտ հացիկներ. դրանց փշուրները կարող են մնալ երեխայի կոկորդում:
Ատամների վաղ կամ ուշ ծկթելը ոչ մի կերպ չեն ազդում դրանց որակի վրա:
Պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացն անհատական է, սակայն մինչև մեկ տարեկանը երեխան գոնե մեկ ատամ պետք է ունենա, հակառակ դեպքում՝ դա կարող է խոսել երեխայի մոտ առողջական ինչ-ինչ խնդիրների մասին: