Արյուն կղանքում.մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է:
Պատճառները
- Կերակրափողի կամ հետանցքի խողովակի երակների վարիկոզ լայնացում,
- հեմոռագիկ գաստրիտ,
- ստամոքսի, 12-մատնյա աղու խոց,
- պոլիպոզ,
- կրիպտիտ,
- հաստ աղու դիվերկուլոզ,
- ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ,
- պրոկտիտ,
- Կրոնի հիվանդություն,
- մեզենտերիալ թրոմբոզ,
- վասկուլիտ,
- հեմոռագիկ դիաթեզ,
- լյարդի ցիռոզ,
- հեմանգիոմա,
- տարբեր պատճառականության սահմանային իլեիտ,
- վարակային ախտահարում,
- ստամոքսի և աղիների քաղցկեղ,
- մեխանիկական վնասում,
- որոշ դեղերի օգտագործում (հակամակարդիչներ և այլն):
Երեխաների մոտ կղանքում արյուն կարող է լինել մայրական կաթի նկատմամբ ալերգիայի առկայության, լակտոզի անբավարարության դեպքերում:
Լրացուցիչ ախտանշաններ
Ստամոքս-աղիքային արյունահոսությունը կարող է լինել սուր և քրոնիկ: Առաջին դեպքում արագ զարգանում է արյան մեծ կորուստ:
Բուժառուի մոտ դիտվում են.
- անհագ ծարավի զգացում,
- սրտխառնոց,
- բերանի չորություն,
- սուրճի նստվածք հիշեցնող փսխում,
- որովայնի սուր ցավ,
- թուլություն,
- զարկերակային ճնշման կտրուկ անկում,
- մկանային դող,
- գիտակցության կորուստ,
- միզակապություն։
Այս վիճակն անհապաղ անհետաձգելի բուժօգնություն է պահանջում:
Քրոնիկ արյունահոսությանը բնորոշ են.
- ընդհանուր թուլություն,
- եղունգների փխրունություն,
- մաշկի և լորձաթաղանթների գունատություն,
- գլխապտույտ,
- շուտ հոգնածություն,
- սրտխփոց,
- աղմուկ ականջներում,
- արյան ցածր ճնշում,
- մազաթափություն,
- ուշագնացություն,
- սրտի ցավ։
Ախտորոշումը
Ախտորոշիչ մեծ մշանակություն ունի արյունային արտադրության բնույթը:
- Ալ կարմիր շիթը կամ կաթիլներն՝ առանց կղանքային մասսաների, արյունային քսվածքը՝ զուգարանի թղթին, տեղի են ունենում հեմոռոիդալ արյունահոսության, հետանցքի ճաքի դեպքերում։
- Կարմիր թելիկները փաստում են սիգմայաձև աղու խնդիրների մասին։
- Մուգ-շագանակագույն արյունային զանգվածը՝ կղանքային մասսաների հետ, բնորոշ է հաստ աղու սկզբնահատվածների խնդիրներին։
- Սև, շիլայանման կղանքը հատուկ է ստամոքսի ուժեղ արտահայտված արյունահոսությանը։
Արյունահոսության պատճառը պարզելու համար իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
- արյան ընդհանուր քննություն
- էնդոսկոպիկ կոլոնոսկոպիա՝ հիստոլոգիական նմուշի վերցմամբ,
- կոնտրաստային ռենտգեն,
- կղանքի հետազոտություէ ճիճվակրության, թաքնված արյան կապակցությամբ,
- ՈՒՁՀ,
- Ռեկտորոմանոսկոպիա։
Բուժումը
Ստամոքս-աղիքային արյունահոսության թերապիան իրականացվում է երկու ուղղությամբ. վերացնել պատճառը և դադարեցնել արյունահոսությունը:
Դեղորայքային բուժումը ներառում է դեղերի տարբեր խմբեր՝ կախված ախտորոշումից.
- լուծողական,
- վենոտոնիկ,
- հակաբակտերիալ,
- ցիտոստատիկ,
- հորմոնալ,
- գլյուկոկորտիկոստերոիդներ,
- հակավիրուսային և այլն։
Արյունահոսությունը դադարեցնելու համար նշանակվում են մակարդիչներ․ արդյունավետ արդյունքի բացակայության դեպքում կիրառվում է վիրահատական միջամտություն:
Քանի որ արյունահոսությունը զուգակցվում է սակավարյունությամբ, օգտագործվում են երկաթի պատրաստուկներ: Ծանր դեպքերում իրականացվում է արյան փոխներարկում:
Վերականգնողական շրջանում նշանակվում է պահպանողական սննդակարգ:
Կանխարգելումը
Հնարավոր է ստամոքս-աղիքային խնդիրների զարգացման վտանգը նվազեցնել, եթե.
- սնվել փոքր բաժիններով, օրը 4-6 անգամ,
- շատացնել բջջանքի քանակը սննդում,
- խուսափել սթրեսից,
- հրաժարվել «արագ սննդից», կիսաֆաբրիկատներից, ճարպոտ, տապակած սննդից,
- խմել օրը 1,5-2 լիտր ջուր (եթե երիկամներն առողջ են),
- չմրսել,
- հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից,
- կանոնավոր մարզվել։
Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am