Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Արցախցի 6 ամսական Ռուբինան է, ով կարողացել է հաղթահարել ոչ միայն առողջական բարդ խնդիրը, այլ նաև վիրահատությունը

«Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Աշոտ Հովսեփյանի գրկում ժպտացող հրաշքը արցախցի 6 ամսական Ռուբինան է՝ մեր փոքրիկ հերոսներից, ով կարողացել է հաղթահարել ոչ միայն առողջական բարդ խնդիրը, այլ նաև վիրահատությունը💚👼🏻
Երեխայի մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր աջ երիկամի բաժակավազանային համակարգի լայնացում:
Ծնվելուց հետո՝ Արցախում ուլտրաձայնային հետազոտությամբ, հաստատվել էր աջ երիկամից մեզի արտահոսքի խանգարում:
Screenshot 2022-03-24 201828
Ռուբինայի ծնողները դիմել էին «Շենգավիթ» ԲԿ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունք, այստեղ իրականացվել է ուրոդինամիկ համալիր հետազոտություն և վերջնական ախտորոշվել է՝ աջ երիկամի լրիվ երկատում, երկատված վերին հատվածի էկտոպիկ միզածորանի օբստրուկտիվ մեգաուրետոր:
Այսինքն՝ վերին կեսի միզածորանը միզապարկին միանում էր ոչ տիպիկ տեղում և վերջինիս բացվածքը խիստ նեղածաց էր, որի հետևանքով մեզի արտահոսքը վերին կեսից խանգարված էր:
Դա հանգեցրել էր երիկամի վերին կեսի և միզածորանի լայնացումների և ախտահարման:
Աշոտ Հովսեփյանի կողմից իրականացվել է երկատված երիկամի ավազանների և միզածորանների ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ լապարոսկոպիկ եղանակով:
Նույն եղանակով էկտոպիկ միզածորանը անջատվել, մոբիլիզացվել և մասնահատվել է և բերանակցվել երկատված երիկամի ստորին կեսի ավազանի հետ:
Երեխայի երիկամի երկու հատվածներից մեզի ադեկվատ արտահոսքը վերականգնվել է✅
Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, երեխան իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է դուրսգրման:
Նման վիրահատությունները կարևոր են ոչ միայն առողջության նկատառումներից ելնելով, այլեւ կյանքի որակը լավացնելու նպատակով:
Հ.գ. Լուսանակարը հրապարակված է ծնողի թույլտվությամբ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook