Wednesday, October 8, 2025
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Արևայրուք ընդունելու հիմնական սխալները

✅ երկար ժամանակ արևի տակ գտնվելն առանց արևապաշտպան քսուքների օգտագործման,
✅ արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00),
✅ սպիտակամաշկ կամ զգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը:

❗️Սխալ արևային լոգանքի հետևանքները`

✅ արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր,
✅ մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր և էլաստիկության կորուստ,
✅ մաշկի քաղցկեղի բարձր ռիսկ. ոււլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջների ԴՆԹ-ն, ինչը կարող է հանգեցնել մելանոմայի և մաշկի այլ քաղցկեղների:

❓Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում`

✅ հեռացե՛ք արևի ուղիղ ճառագայթներից. գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ,
✅ սառեցրե՛ք մաշկը. օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ,
✅ խոնավացրե՛ք մաշկը. կիրառե՛ք խոնավացնող քսուք կամ ալոե վերայի գել,
✅ արևային այրվածքը կարող է առաջացնել ջրազրկում, շա՛տ ջուր խմեք,
✅ մի վնասե՛ք բշտերը, պաշտպանե՛ք այրված մակերեսները մեխանիկական վնասումներից,
✅ տարածուն այրվածքների դեպքում դիմե՛ք բժշկի, հատկապես, եթե արևային այրվածքները ուղեկցվում են ջերմությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով և ցավերով:

x Close

Like Us On Facebook