Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Բարձր խոլեսթերինի հետևանքները

Բարձր խոլեսթերինը մեծացնում է առողջական խնդիրների` սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի ռիսկը, ինչն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից է:

Խոլեսթերինը մոմանման նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին բջիջներ կառուցելու, վիտամիններ և այլ հորմոններ արտադրելու համար: Այն վատ չէ, քանի դեռ չափից շատ չէ:

Խոլեսթերինը գալիս է երկու աղբյուրից. օրգանիզմին անհրաժեշտ ամբողջ խոլեսթերինն արտադրում է լյարդը: Օրգանիզմում խոլեսթերինի մնացորդն առաջանում է կենդանական ծագման սննդից: Օրինակ՝ միսը, թռչնամիսը և կաթնամթերքը պարունակում են սննդային խոլեսթերին:

Այդ նույն մթերքները կարող են նաև հարուստ լինել տրանսճարպերով. այս ճարպերը կարող են ավելացնել օրգանիզմում խոլեսթերինը, ինչը շատ մարդկանց համար նշանակում է անցում նորմալ խոլեսթերինի մակարդակից` անառողջ մակարդակի:

Որոշ արևադարձային յուղեր` արմավենու յուղը, արմավենու միջուկի յուղը և կոկոսի յուղը, պարունակում են հագեցած ճարպեր, որոնք կարող են բարձրացնել «վատ» խոլեսթերինը: Այս յուղերը հաճախ հանդիպում են հացաբուլկեղենի մեջ:

Խոլեսթերինի երկու տեսակներն են՝ «ՑԽԼ/LDL» («վատ») և «ԲԽԼ/HDL» («լավ»): «Վատ» տեսակների չափից շատ կամ «լավ» տեսակների անբավարար քանակությունը մեծացնում է խոլեսթերինի կուտակման ռիսկը զարկերակների ներքին պատերում:

Եթե բարձր խոլեսթերինը չբուժվի, կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների՝

🛑սրտանոթային հիվանդություններ

🛑կաթված

🛑շաքարային դիաբետ

🛑զարկերակների հիվանդություն

🛑արյան բարձր ճնշում

Կան մի շարք գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի վրա`

🔸անառողջ սննդակարգ

🔸ֆիզիկական ակտիվության բացակայություն

🔸ծխելը կամ ծխախոտի ծխի ազդեցությունը

🔸ավելորդ քաշ կամ գիրություն

Ինչքան շատ են ռիսկի գործոնները և ծանր, այնքան բարձր է առողջությանը սպառնացող վտանգների ռիսկը:

❗ Ստուգեք, կառավարե՛ք և վերահսկեք խոլեսթերինի մակարդակը` առողջական ռիսկերից խուսափելու համար:

✅Առաջին քայլը խոլեսթերինի ստուգումն է: Հետազոտությունը պետական պատվերի շրջանակներում կատարվում է առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ

✅Փոխե՛ք ապրելակերպի սովորությունները. հիշե՛ք առողջ և հավասարակշռված սնվելու, ֆիզիակական ակտիվություն պահպանելու մասին

✅Ծխախոտի օգտագործումից հրաժարվելով` կարող եք վերահսկել ձեր խոլեսթերինը

✅ Խոսե՛ք ԱԱՊ բժշկի հետ` բուժման լավագույն պլանն ընտրելու, վերը նշված հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։

x Close

Like Us On Facebook