Thursday, October 9, 2025
Նորություններ

Բժիշկներն ասել են` առողջանալուց հետո ինչ նշաններ է թողնում «Օմիկրոնը»

Covid-19–ի այս մուտացիան կարող է առաջացնել հազ, ջերմության բարձրացում, համի ու հոտի կորուստ։ Սակայն
 SputnikԿորոնավիրուսով վարակվելուց և առողջանալուց հետո մարդու մոտ երկու անսովոր նշան է մնում` մեջքի ցավ և գլխապտույտ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express թերթը։
Նշվում է, որ Covid-19–ի մուտացիան կարող է առաջացնել հազ, ջերմության բարձրացում, համի ու հոտի կորուստ։ Սակայն կան երկու անսովոր նշաններ, որոնք երբեմն պահպանվում են նաև առողջանալուց հետո` դա մեջքի ցավն ու գլխապտույտն է:
Բժիշկ Էնն Մերիի խոսքով՝ գոտկատեղի շրջանում տհաճ զգացողություններն «Օմիկրոնով» հիվանդների մոտ շատ ավելի հաճախ են լինում, քան նրանց մոտ, ովքեր «Դելտայով» են վարակվել: Նոր մուտացիան ուղեկցվում է նաև ուժեղ մկանային ցավերով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook