Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Գիշերային ջղաձգումներ

Եթե գիշերային ժամերին պարբերաբար առաջանում են ջղաձգումներ, արժե մտածել՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է առողջության հետ։
Այս խնդիրը շատերին է ծանոթ՝ երբ հանկարծակի, գիշերվա կեսին, արթնանում եք ուժեղ ցավից՝ ոտքը ջղաձգվել է։ Եթե դա կրկնվում է, պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք դա առողջական խնդրի նշա՞ն չէ։


Ի՞նչ են ջղաձգումները:


Ջղաձգումը կամ սպազմը մկանի ակամա և հանկարծակի կծկում է, որը, սովորաբար, ուղեկցվում է ուժեղ և սուր ցավով։ Առավել հաճախ ջղաձգվում են ոտքերի մկանները՝ ազդրերը, սրունքի կամ թաթի մկանները։ Ջղաձգման պահին մկանը գտնվում է լարված վիճակում։


Ջղաձգում ազդրում


Ջղաձգումներն առավել հաճախ անհանգստացնում են գիշերը, քնի ժամանակ։


Ջղաձգումները շատ տարածված երևույթ են՝ մոտավորապես 80% մարդկանց մոտ գոնե մի քանի անգամ ունեցել են այս տհաճ և ցավոտ զգացողությունը։ Դրանցից առավել տուժում են տարեց մարդիկ, թեև ջղաձգումները կարող են հանդիպել նաև երիտասարդների և, նույնիսկ, երեխաների մոտ։


Սրունքի մկանների գիշերային ջղաձգումներ․ որո՞նք են պատճառները:


Պատճառները բազմազան են։

  • Մակրոտարրերի պակաս


Ամենատարածված պատճառը մագնեզիումի, կալցիումի կամ կալիումի պակասն է։ Այս տարրերը մասնակցում են նյարդային ազդակների փոխանցմանը մկանին և նրա կծկման գործընթացին։ Եթե միաժամանակ կա նաև D կամ B խմբի վիտամինների պակաս, ապա ջղաձգումների հավանականությունը բարձրանում է։ Տարրերի պակասը կարող է պայմանավորված լինել սննդից անբավարար ընդունմամբ, վատ յուրացմամբ կամ դրանց արագ արտազատմամբ։ Պատճառ կարող են լինել՝ ջրազրկումը, որոշ դեղերի ընդունումը, որոնք խանգարում են տարրերի յուրացմանը, սթրեսը, հղիությունը, ուժեղ քրտնարտադրությունը և այլն։

  • Մկանների ուժեղ կամ երկարատև լարում


Ծանրաբեռնվածության ժամանակ նվազում է ադենոզինտրիֆոսֆորաթթվի քանակը (APT), որը մկաններին էներգիա է ապահովում, իսկ հյուսվածքներում կուտակվում է կաթնաթթու։ Սա խանգարում է մկանաթելերի թուլացմանը՝ առաջացնելով ջղաձգումներ։

  • Հղիություն


Հղիության ընթացքում մեծացող արգանդը սեղմում է ստորին սիներակները, որոնք ապահովում են ոտքերի արյան շրջանառությունը։ Բացի այդ, հղիության ժամանակ ավելանում է միներալների պահանջը․ դրանք օգտագործվում են պտղի աճի համար, ինչպես նաև կորցվում են փսխման և միզարձակության միջոցով։ Արդյունքում առաջանում է տարրերի պակաս և՝ ջղաձգումներ։

  • Նյարդաբանական խանգարումներ


Ջղաձգումները կարող են լինել նյարդաբանական խանգարումների հետևանք՝ ցրված սկլերոզ, օստեոխոնդրոզ, միոզիտ, տարբեր նեյրոպաթիաներ։

  • Այլ հիվանդություններ


Որոշ հիվանդությունների, հատկապես` էնդոկրին բնույթի, մկանների գրգռման շեմը նվազում է։ Արդյունքում՝ մկանները կծկվում են նույնիսկ թույլ ազդակների դեպքում։ Այսպիսի վիճակ կարող է առաջանալ նաև խիստ հոգնածության կամ որոշ դեղերի ընդունման ժամանակ։

  • Բնակեցվածություն և սնուցման խանգարում մկաններում


Օրինակ՝ վարիկոզ, թրոմբոֆլեբիտ, աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ, հարթաթաթություն և այլ հիվանդություններ կարող են խանգարել մկանների բավարար արյունամատակարարմանը, որը նույնպես կարող է հանգեցնել ջղաձգումների։

  • Ուղեղի շարժողական կենտրոնների խանգարումներ


Նման ջղաձգումներ դիտվում են կաթվածի ժամանակ (հիվանդության սկզբում կամ վերականգնման շրջանում), ալկոհոլային թունավորման ժամանակ։

  • Ինչու՞ են ջղաձգումները լինում գիշերը:


Այս հարցը հաճախ է հնչում։ Իրոք, ինչու՞ ենք նման ցավոտ զգացողություններ ունենում հատկապես քնի ժամանակ։ Բանն այն է, որ քնի ընթացքում շատ օրգանների ակտիվությունը նվազում է։ Մկաններն էլ են թուլանում և հանգստանում։ Եթե որևէ պատճառով ոտքի մկանները բավարար արյուն չեն ստանում, ապա հորիզոնական դիրքում թթվածնի պակասը մեծանում է, և սա կարող է հանգեցնել ջղաձգման։


Ի՞նչ անել գիշերային ջղաձգման ժամանակ:


Ամենակարևորը՝ պահպանել հանգստություն։ Այո, ցավը կարող է սուր ու անտանելի լինել, բայց այն չի սպառնում կյանքին։ Ահա մի քանի խորհուրդ՝ մկանը թուլացնելու և ցավից ազատվելու համար․

  • Ուղղեք ոտքը (կամ ոտքերը), քնելու դիրքում կամ նստած, և քաշեք ոտքի թաթը դեպի ձեզ։
  • Պտտեք թաթը տարբեր ուղղություններով, կատարեք թաթի ծալումներ և ուղղումներ։
  • Փորձեք իջեցնել ոտքերը հատակին, կանգնել և մի փոքր քայլել։
  • Մերսեք ցավող մկանը, հնարավոր է նաև ծակծկել այն ասեղով կամ սեղմակով (անվտանգ ձևով)։


Եթե ջղաձգումները կրկնվում են պարբերաբար, անհրաժեշտ է պարզել պատճառը և, եթե հնարավոր է, վերացնել այն։

https://www.armeniamedicalcenter.am/

x Close

Like Us On Facebook