Գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները
Գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները (ԱՇԱԽ)ուղեղային ֆունկցիաների անոթային ծագման սուր առաջացած խանգարումն է, որն արտահայտվում է ընդհանուր ուղեղային և օջախային ախտանշանաբանությամբ: ԱՇԱԽի կարևոր չափորոշիչը 24 ժամվա ընթացքում օջախային և տարածուն ախտանշանաբանության լրիվ դառնալիությունն է: Դեպքից հետո կարող են մնալ թեթև օրգանական նշաններ:
Հիմնական պատճառներն են.
– Հիպերտոնիկ հիվանդությունը
– Սիմպտոմատիկ հիպերտենզիան
– Աթերոսկլերոզը
Ավելի սակավ ԱՇԱԽ-ի պատճառ կարող է լինել.
– Վասկուլիտները շարակցական հյուսվածքի հիվանդությունների ժամանակ
– Սրտի հիվանդությունները` արատները, միտրալ փականի պրոլապսը, միոկարդի ինֆարկտը
– Ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզը` ողնաշարային զարկերակի համախտանիշը, սովորաբար աթերոսկլերոտիկ ախտահարման հետ մեկտեղ
Գոյություն ունեն իշեմիկ ինսուլտի տարբեր դասակարգումներ, կախված էթիոպաթոգենետիկ և կլինիկական տեսանկյուններից, ինֆարկտի տեղակայման գոտուց:
Ըստ նյարդաբանական դեֆիցիտի ձևավորման արագության և տևողության
– գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում (ԱՇԱԽ) Կլինիկական համախտանիշ, որն արտահայտվում է օջախային նյարդաբանական և/կամ ընգհանուր գանգուղեղային խանգարումներով, որոնք զարգանում են հանկարծակի ուղեղային արյան շրջանառության սուր խանգարման հետևանքով: Դիտվում է խանգարումների լրիվ վերականգնում մեկ օրվա ընթացքում: ԱՇԱԽ ախորոշումը դրվում է հետադարձ, ախտանիշների զարգացման սկզբից 24 ժամ անց:
– “փոքր ինսուլտ”-ը կլինիկական համախտանիշ է, որը զարգանում է ուղեղային արյան շրջանառության սուր խանգարման հետևանքով, որի ժամանակ նյարդաբանական դեֆիցիտը վերանում է 21 օրվա ընթացքում:
– տոտալ իշեմիկ ինսուլտն կայուն կամ ոչ լրիվ հետաճող դեֆիցիտով ուղեղի կազմավորված ինֆարկտն է: Ըստ հիվանդների վիճակի ծանրության
– փոքր ինսուլտ` նյարդաբանական ախտանշանաբանությունը աննշան է արտահայտված, հետաճում է 3 շաբաթվա ընթացքում
– միջինծանրության իշեմիկ ինսուլտ` առանց ուղեղի այտուցի կլինիկական նշանների, առանց գիտակցության խանգարման, կլինիկայում օջախային նյարդաբանական ախտանշանաբանության գերակշռմամբ
– ծանր ինսուլտ` արտահայտված ընդհանուր գանգուղեղային խանգարումներով, գիտակթության ճնշմամբ, ուղեղի այտուցի նշաններով, վեգետատիվ և տրոֆիկ խանգարումներով, կոպիտ օջախային նյարդաբանական դեֆիցիտով, հաճախ տեղաշարժման ախտանիշներով:
Ընդհանուր գանգուղեղային նշանները
Ընդհանուր գանգուղեղային նշանները բնորոշ են միջին ծանրության և ծանր ինսւլտների համար: Բնրոշ են գիտակցության խանգարումները` շշմածություն, քնկոտություն կամ գրգռվածություն, հնարավոր է գիտակցության ժամանակավոր կորուստ: Բնորոշ է գլխացավը, որը կարող է ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով, գլխապտույտ, ցավ ակնագնդերում, որոնք ուժեղանում են աչքերը շարժելիս: Հազվադեպ դիտվում են ցնցումներ: Հնարավոր են վեգետատիվ ախտանիշներ. Վախի զգացում, քրտնարտադրություն, սրտխփոց, բերանի չորություն:
Բոլոր ինսուլտով հիվանդներին, անկախ բնույթից, կատարվում է բազիսային բուժում: Դրանից բացի, տրվում է ինսուլտի ենթատիպով պայմանավորված, տարբերակված բուժում:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Ա. Հարությունյան