Դիտումներ 563
Գուցե ոչ շատ վտանգավոր, բայց էսթետիկ առումով շատ անհանգստություն պատճառող խնդիր է վերջույթների անհամաչափությունը:

Վերջույթների երկարությունների տարբերությանը կարող են բերել տարբեր բնածի հիվանդություններ, վնասվածքներ և այլն: Այս խնդրի լուծման համար գոյություն ունի 2 մոտեցում ՝ կամ երկարացնել կարճ վերջույթը, կամ կանգնեցնել երկար վերջույթի աճը:

Առաջին դեպքում պահանջվում է արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրում: Օրեկան երկարում է մեկ միլիմետրով: Եթե, ենթադրենք, վերջույթը պետք է երկարացնել 3 սմ-ով, ապա ապարատը երեսուն օր պետք է ֆիքսված մնա: 4-5 ամիս էլ պետք է, որ ոսկորը վերակառուցվի և ամրանա: Արդյունքում՝ վերջույթի երկարացման համար միջինում կես տարի է պետք:

Եթե երեխան փոքր է, աճման զոնաները բաց են, հետզոտման արդյունքում պարզ է դառնում երեխայի ենթադրվող վերջնական հասակը, աճը կանգնելուց հետո և եթե երեխան բավական բարձրահասակ է լինելու, կարելի է դիմել ավելի պարզ տարբերակին՝ արգելափակել երկար վերջույթի աճը: Կատարվում փոքրիկ, քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն, տեղադրվում է երկու մետաղյա հարթակ ՝ 3-4 սմ երկարությամբ, ոչինչ չի երևում և գրեթե հետք չի մնում: Երեխան մեծանում է, և կարճ վերջույթը հավասարվում է մյուսին, որի աճը կանգնեցված է:
————-
«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար