Monday, November 17, 2025
Նորություններ

Գրգռված աղիքի համախտանիշը ֆունկցիոնալ խանգարում է, որը ունի բարձր տարածվածություն

Գրգռված աղիքի համախտանիշը ֆունկցիոնալ խանգարում է, որը ունի բարձր տարածվածություն: Ըստ որոշ տեղեկությունների, չափահաս բնակչության մոտ 15-20% -ը տառապում է գրգռված աղու համախտանիշով, և հիվանդների մեծ մասը կանայք են:

👨‍⚕️Այն կարող է արտահայտվել որովայնի շրջանում քրոնիկ ցավով՝ հիմնականում աղիների երկայնքով՝ առաջացնելով տհաճ զգացողություններ, փքվածություն, փոփոխվող փորկապություն և փորլուծություն, թերի դատարկման զգացողություն:

✔️ Գրգռված աղու համախտանիշի հիմնական պատճառներից մեկը համարվում է սթրեսը (ԳԱՀ- ով հիվանդների կեսը տառապում է անհանգստությունից կամ ընկճվածությունից), այնուամենայնիվ պատճառ են հանդիսանում նաև անորակ սնունդը (մասնավորապես, մեծ քանակությամբ ճարպ և դիետայի մեջ մանրաթելերի պակաս) և աղիքի մեջ մանրէների ավելացումը (հակաբիոտիկների անխնա օգտագործման հետևանք):

Բուժում⤵️

Եթե հիվանդն ունի որոշ տագնապալի ախտանիշներ (քաշի կորուստ, ուղիղ աղիքի արյունահոսություն, փսխում), ապա պետք է հնարավորինս շուտ ախտորոշիչ հետազոտություն իրականացվի։

Գրգռված աղիքի համախտանիշն արդյունավետ բուժելու համար հարկավոր է օգտագործել հետևյալ մեթոդները.

✔️ Նևրոզների թերապիա (դեպրեսիվ-անհանգիստ վիճակից ազատվելը)

✔️ Անցնել դիետիկ սննդի (ապուրներ, կաթնամթերք, ցածր յուղայնությամբ սնունդ)

✔️ Սննդակարգում բուսական մանրաթելերի ներառում

✔️ Բացառել այն պրոդուկտները, որոնք մեծացնում են ախտանիշները

👉🏼 Գրգռված աղիքի համախտանիշի դեպքում պարտադիր է նևրոզի թերապիան։ Մնացած բոլոր մեթոդները, օգտագործելով սննդակարգը, դեղորայքը, սննդային հավելումները, միայն թեթևացնում են ախտանիշները, բայց չեն վերացնում դրանց առաջացման պատճառը՝ քրոնիկական անհանգստությունը:

👉🏼 Գրգռված աղիքի համախտանիշի բուժման համար մասնագետը նշանակում է նաև դեղամիջոցներ:

x Close

Like Us On Facebook