Դեկտեմբերի 4-ը՝ Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր
Դեկտեմբերի 4-ին նշվում է Ամանորին նվիրված շատ հետաքրքիր ու յուրահատուկ տոն՝ Նվերների պատվերների եւ Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր: Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են այդ ձմեռային հրաշագործին եւ անհամբերությամբ սպասում Ամանորին:
Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, եւ այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին:
Տոնի օրը շատ տրամաբանական է. շուտով Նոր Տարի է՝ զարդարված տոնածառեր, տոնական լույսեր: Բոլորը սպասում են հրաշքների և տոնակատարությունների, նվերների և անակնկալների: Եվ հենց հիմա լավագույն ժամանակն է երազանքներ պահելու և Ձմեռ պապին նամակ գրելու համար: Բացի այդ, այս ժամանակահատվածը բավական է, որպեսզի բոլոր նամակները ճիշտ ժամանակին հասնեն հասցեատիրոջը: