Wednesday, October 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Դեղերը պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը:

Գունավոր հաբերը երեխան կարող է նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի և կարող է դրանք համտեսելու ցանկություն ունենալ:

🔐Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները, բժշկական պարագաները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

➡️համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են,

➡️երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին, կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում

➡️ դեղերը պահե՛ք տուփով և ներդիր թերթիկով ` չշփոթելու համար,

➡️ միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը` նախքան դեղը երեխային տալը,

➡️սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները:

⚠️ Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը` ԽՈՐՀՐԴԱԿՑԵ՛Ք ԲԺՇԿԻ ՀԵՏ:

x Close

Like Us On Facebook