Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Դուպլեքս հետազոտություն. ցուցումներն ու արդյունավետությունը

Դուպլեքս հետազոտությունը անոթների ոչ ինվազիվ հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանարության ցուցանիշները, անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը, պատի վիճակը, թրոմբի առկայությունը և այլն:

🔴Դուպլեքս հետազոտության համար ոչ մի տարիքային սահմանափակում չկա, քանի որ անոթների ախտահարում կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, իսկ դուպլեքս հետազոտությունը համարվում է առավել անվտանգ և արդունավետ մեթոդ անոթները հետազոտելու համար: Այս հետազոտության արդյունքում ճիշտ ախտորոշման հավանականությունը շատ բարձր է: Այն արագ, ճշգրիտ, շատ ինֆորմատիվ, անցավ, անվտանգ հետազոտություն է, որը չունի հակացուցումներ:

👩‍⚕️Անոթների դուպլեքս հետազոտությունը կատարվում է գունավոր ուլտրաձայնային սկաներների միջոցով:

Արյունատար համակարգում տարբերում են զարկերակներ, մազանոթներ, երակներ: Արյունը զարկերակներով սրտից հոսում է դեպի օրգաններ:

🩸Այդ արյունը հագեցված է թթվածնով, բացառությամբ թոքային զարկերակի, որը տեղափոխում է երակային արյուն: Երակներով արյունը հոսում է դեպի սիրտ և ի տարբերություն թոքային երակների՝ պարունակում է քիչ թթվածին:

Զարկերակները ճյուղավորվելով անցնում են մազանոթների, որոնց հիմնական ֆունկցիան նյութափոխանակությունն է արյան և հյուսվածքների միջև: Կատարված նյութափոխանակությունից հետո մազանոթները միանալով հավաքվելով առաջացնում են երակներ, որոնցով արյունը հոսում է դեպի սիրտ:

🩺Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են`գլխացավ, գլխապտույտ, աղմուկ ականջներում, գիտակցության խանգարումներ, կոորդինացիայի խանգարումներ, հեմիպարեզ:

Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են`մկանային ցավեր սրունքներում, սառը ոտնաթաթեր, ոտքերի այտուց, տրոֆիկական խոցեր, մաշկի գույնի փոփոխություններ, ոտնաթաթերի թմրածություն, երակային ցանց ոտքերի վրա:

x Close

Like Us On Facebook