Wednesday, March 25, 2026
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Եթե անալիզով ինչ-որ միկրոբ է հայտնաբերվել, դա դեռ չի նշանակում, որ հենց նա է առաջացրել բորբոքումը կամ ցանը

Մաշկի վրա միկրոբ գտնելը ≠ հիվանդության պատճառ գտնելը

Շատ հաճախ պացիենտը գալիս է խուճապով.

«Բժիշկ ջան, անալիզով ստաֆիլոկոկ է դուրս եկել… ուրեմն սա՞ է իմ խնդրի պատճառը»։

Սպասե՛ք։

Մեր մաշկը ստերիլ չէ։

Այն ունի իր բնական միկրոֆլորան՝ միլիոնավոր միկրոօրգանիզմներ, որոնք ապրում են մեզ հետ խաղաղ համակեցությամբ։

Այդ թվում՝

🔹 ստաֆիլոկոկներ

🔹 կորինեբակտերիաներ

🔹 տրիխոֆիտոններ

🔹 սնկերի այլ տեսակներ

🔹 վիրուսներ

🔹 պարազիտներ – օրինակ դեմոդեքսը

Դրանք կարող են լինել լիովին առողջ մարդու մաշկի վրա։

📌 Եթե անալիզով ինչ-որ միկրոբ է հայտնաբերվել, դա դեռ չի նշանակում, որ հենց նա է առաջացրել բորբոքումը կամ ցանը։

Որոշելու համար՝ միկրոբը «հյուր» է, թե «մեղավոր», բժիշկը գնահատում է՝

✔️ կլինիկական պատկերը

✔️ բորբոքման բնույթը

✔️ տեղակայումը

✔️ հիվանդության տևողությունը

✔️ ընդհանուր առողջական վիճակը

Մաշկի միկրոֆլորան երբեմն նույնիսկ պաշտպանում է մեզ՝ խոչընդոտելով ավելի ագրեսիվ մանրէների աճը։

❗ Ամեն հայտնաբերված միկրոբ պետք չէ «ոչնչացնել»։

❗ Ամեն ստաֆիլոկոկ պետք չէ բուժել հակաբիոտիկով։

❗ Ամեն դրական պատասխան հիվանդություն չէ։

Բուժում ենք ոչ թե անալիզի թուղթը, այլ մարդուն։

Երբեմն խնդիրը մաշկի պատնեշի խանգարումն է, երբեմն՝ իմունային արձագանքը, երբեմն՝ հորմոնալ ֆոնը… իսկ միկրոբը պարզապես «դիտորդ» է։

📍Հետևաբար՝

տեսնելով անալիզի պատասխանը, մի շտապեք ինքնուրույն հակաբիոտիկ սկսել։

Մաշկը մի ամբողջ էկոհամակարգ է։

Եկեք չքանդենք այն առանց հիմնավոր պատճառի։

Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան

x Close

Like Us On Facebook