Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում:

📣 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի`

1️⃣գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ,

2️⃣թիրեոտրոպ հորմոնի որոշում,

3️⃣Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին:

📍 Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում:

Հաշվի առնելով արդի բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները` այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում:

Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:

Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը:

x Close

Like Us On Facebook