Թմրամիջոցների գործածման հետևանքերն
Թմրամիջոցների գործածումը զրկում է անձին իր հիմնական զբաղմունքներից, հետաքրքրություններից և պարտականություններից, ինչը հասարակությունից, ընտանիքից աստիճանական օտարացման, միջանձնային, աշխատանքային և ներընտանեկան կապերի խզման պատճառ է դառնում:
Թմրամիջոցների գործածման հետևանքերն են`
Թմրամիջոցի
առաջին իսկ գործածումը կարող է առաջացնել սուր ինտոքսիկացիա` «գերդոզավորում», հավանական մահվան ելքով,
պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ արտահայտված հիվանդագին հակում,
ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, գիտակցության ոլորտների խանգարումներ, տրամադրության խանգարումներ, սուիցիդալ մտքեր, հնարավոր է անգամ ինքնասպանություն,
հոգեկան խանգարումներ, որոնց դեպքում անհրաժեշտ է ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնություն,
առողջական ծանր հետևանքներ՝ սրտանոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի, արյան շրջանառության խանգարումներ, ֆլեգմոնաներ, աբսցեսներ,
արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների՝ հեպատիտ Բ, Ց-ի և ՄԻԱՎ-ի տարածում,
բարդություններ` հղիության և ծննդաբերության ընթացքում. մեծանում է բնածին արատների առաջացման ռիսկ,
թմրամիջոցի հերթական չափաբաժինն ընդունելու անհաղթահարելի պահանջ,
ծանր զրկանքի համախտանիշ՝ արտահայտված մկանացավերով, քնի խանգարումով և այլ ծանր ախտանշաններով։