Թոփ-10 լավագույն ուղղությունները բեքփեքերների համար
Բեքփեքերները մարդիկ են, ովքեր ճանապարհորդում են քիչ գումարով, առանց տուրօպերատորների օգնության և մեծ ուսապարկերով։
Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում մեծացել է բեքփեքերների թիվը։ Այս զբոսաշրջիկները քայլում են, օգտվում ցանկացած տիպի տրանսպորտային միջոցից, ավտոստոպից, նախընտրում բնակվել մատչելի մոթելներում, հոսթելներում և նույնիսկ տեղաբնակների տներում։
Հատուկ բեքփեքերների համար ամերիկյան Hello պարբերականի փորձագետները կազմել են լավագույն ուղղությունների ցանկը, որոնք իդեալական են նրանց կենսակերպի և ճանապարհորդության համար։ Ստորև ներկայացված են ցանկի առաջին տասը հորիզոնականները։
1. Ունավատունա (Շրի Լանկա);

2. Կատմանդու հովիտ (Նեպալ);

3. Բոգոտա (Կոլումբիա);

4. Իսլանդիա;

5. Կո Լանտա (Թայլանդ)

6. Պալավան (Ֆիլիպիններ)

7. Օմետեպե (Նիկարագուա)

8. Կամբոջա

9. Բոլիվիա

10. Տալլին (Էստոնիա)


