Ի՞նչ անել, որպեսզի ծնողների ամուսնալուծության պատճառով երեխան չտուժի․
-Գաղտնիք չէ, որ երբ ծնողներն ամուսնալուծվում են, դա հոգաբանական խորը հետք է թողնում երեխայի կայնքում։ Մինչև ապահարզանը և դրանից հետո ի՞նչ պետք է անեն ծնողները, որպեսզի երեխայի վրա ծնողների ամուսնալուծությունը հնարավորինս քիչ անդրադառնա:
– Ցանկացած երեխայի բնականոն և առողջ հոգեկան զարգացման համար անհրաժեշտ է և՛ հոր, և՛ մոր ֆիզիկական և հոգևոր ներկայությունը նրա կյանքում: Սակայն այս դրույթը չի կարելի ընդունել որպես դոգմատիկ երևույթ, քանի որ եթե երեխան ապրում է այնպիսի ընտանիքում, որտեղ ծնողները անհաշտ են, անդադար վիճում են, առկա է ֆիզիկական և (կամ) հոգեբանական բռնություն, նրանց համատեղ կյանքը կարող է երեխայի վրա բացասաբար ազդել։
Եթե ծնողները կանգնած են ամուսնալուծության որոշման առջև, կամ արդեն այդ որոշումը կայացրել են, պետք է հիշեն, որ չի կարելի անտեսել երեխայի հույզերը և ապրումներ։ Նրանք պետք է խոսեն երեխայի հետ իրենց որոշման մասին, բացատրեն նրան` եթե իրենք բաժանվում են, ապա դա դեռ չի նշանակում, որ դադարում են սիրել իրենց երեխային։
Չափազանց կարևոր է որ, այն ծնողը, ում հետ երեխան ապրում է մշտապես, երխային չդարձնի քավության նոխազ և չօգտագործի որպես ամուսնուն կամ կնոջը պատժելու միջոց, այսինքն՝ օրինակ թույլ չտա հանդիպել։ Եթե որպես ամուսիններ տվյալ զույգը չի կայացել, ապա դա չի նշանակում կողմերը վատ հայր կամ մայր կարող են լինել երեխայի համար: Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ ծնողը, ում մոտ չի ապրում երեխան չի դրսևորում շեղվեղ վարք (ալկոհոլիզմ, թմրամոլություն, անբարո վարք և այլն):
Հիմնականում երեխան մնում է մայրիկի մոտ, և պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մայրը երեխայի հորը չպետք է դիտարկի որպես միայն գումարի աղբյուր և դա սերմանի երեխայի մեջ, այլ կարևորի հոր սերը, ջերմությունը երեխայի նկատմամբ և հենց դա սերմանի երեխայի մեջ:
Այն, թե ինչ անդրադարձ կունենա ամուսնալուծությունը երեխայի կյանքում, պայմանավորված է հատկապես այն հանգմանքով, թե ինչ տարիքային խմբում է գտնվում երեխան:
Օրինակ, եթե երեխան դեռ նորածին է կամ դեռ 1-2 տարեկան, ապա ինչ-որ բան բացատրել երեխային կարելի է ասել՝ անիմաստ է կամ նույնիսկ անհնար, սակայն սա դեռ չի նշանակում որ երեխայի համար պետք է մութ մնա ծնողների բաժանումը։ Հետագայում պետք է երեխային բացատրել այդ ամենը մի փոքր ավելի ուշ, երբ ունակ կլինի ընկալել կատարվածը:
Իսկ ահա եթե երեխան 2-3 տարեկան է, հիմականում ծնողների բաժանման պատճառ իրենք իրենց են համարում, քանի որ այս տարիքային փուլում երեխայի ամբողջ աշխարհը կենտրոնանում է հոր և մոր վրա:
3-6 տարեկանում երեխաները դեռ չեն գիտակցում ամուսնալուծության էությունը։ Այս տարիքային փուլում ի տարբերություն նախորդի՝ երեխան չի ուզում, որ ծնողները բաժանվեն, և այդուամենայնիվ, նրանք արդեն հասկանում են, որ իրենք իրավիճակը փոխել չեն կարող, և այս տարիքում ևս երեխաները ծնողների բաժանության համար մեղադրում են իրենց։
6-11 տարեկանում երեխաները սկսում են վախենալ, որ ծնողները բաժանումից հետտո կլքեն իրենց:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ կարևոր է, որ ծնողները թույլ չտան, որ երեխայի մոտ առաջանա մեղքի զգացում:
– Ծնողների ամուսնալուծության հետևանքով ի՞նչ խնդիրների կարող է բախվել երեխան շրջապատում՝ բակում, մանկապարտեզում, դպրոցում:
-Երեխան, ում ծնողները ամուսնալուծված են, շատ հաճախ հասկակիցների կողմից այսպես ասած՝ քարկոծվում է կամ չի ընդունվում, քանի որ հասկակիցները նրան պիտակավորում են նշելով օրինակ՝ դու պապա կամ մամա չունես և նման այլ օրինակներ:
Կամ օրինակ երբ երեխան տեսնում է, որ իր համադասարանցիներին մշտապես դիմավորում և հայրիկը կամ մայրիկը, իսկ իրեն միայն ծնողներից մեկը, ապա երեխան սկսում է նախանձել։ Նման դեպքերում կարող է առաջանալ նաև թերարժեքության բարդույթ, որի արդյունքում երեխան դառնում է պարփակված և սկսում է չշփվել հասակակիցների հետ:
– Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ երեխայի մոտ՝ հոգեբանական ծանր վիճակի, ճնշվածության պատճառով։
– Կարող են առաջանալ նևրոտիկ բնույթի հիվանդություններ, կարող են հոգեմարմնական դրսևորումներ լինել, սուր ճգնաժամայն վիճակում կարող են առաջանալ սուիցիդալ մտքեր։
– Եթե երեխայի ծնողներն ամուսնալուծվում են, հետազգայում նա ամուսնանալուց հետո հակվա՞ծ է լինում ամուսնալուծության, թե՞ ընդհակառակը։
-Սա կրում է անհատական բնույթ և, իհարկե, պայմանավորված է նաև այն հանգամանքով , թե ինչպես է երեխան հաղթահրել ծնողների բաժանումը և ինքը ինչպիսի պատկերացումներ ունի ընտնիքի վերաբերյալ:
– Ձեր խորհուրդն այն ծողներին, ովքեր պատրաստվում են ամուսնալուծվել կամ արդեն իսկ ամուսնալուծվել են։
– Խորհուրդ կտայի նախքան ամուսնալուծության որոշում կայացնելը լավ մտածել, նույնիսկ նախքան ամուսնալծությունը մի որոշ ժամանակ առանձին ապրել՝ հասկանալու համար արդյո՞ք ամուսնալուծությունը անխուսփելի է, թե՞ ոչ և, այնուամենայնիվ, եթե կայացվել է ամուսնալուծության որոշումը, ապա խորհուրդ կտայի երեխային չդարձնել քավության նոխազ կամ օգտագործել սեփական շահադիտական նպատակներով, այլ երեխային զերծ պահել նմանատիպ իրավիճակներից և անկախ ամուսինների մեջ եղած փոխհարաբերություննեից՝ երեխային տալ անսահման սեր և ջերմություն։
Հասմիկ Բալեյան