Sunday, December 28, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է ասթման

📌 Ասթման շնչուղիների քրոնիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային ախտահարում է, որն արտահայտվում է ալերգենների, քիմիական կամ ֆիզիկական գործոնների արդյունքում։

Այն շնչահեղձության նոպա է, որն առաջանում է բրոնխների լուսանցքի կտրուկ նեղացման հետևանքով, որի արդյունքում խանգարվում է բրոնխների անցանելիությունը։

Որո՞նք են ասթմայի նախանշանները`

🔹 շնչարգելության նոպաներ

🔹 ակտիվ հազ

🔹 կրծքավանդակի հատվածում ճնշման զգացում

🔹 հեղձուկ

🔹 սուլոցով խզոցներ

🔹 ավելի առատ լորձարտադրություն

🔹բռոնխասպազմի առաջացում:

Ասթման ավելի է սրվում սեզոնային ալերգիաների ժամանակ և արտահայտվում է քթարտադրությամբ, հատկապես` գիշերային և վաղ առավոտյան ժամերին։

Ասթմայի նոպայի պատճառ կարող են դառնալ ոչ սպեցիֆիկ ալերգենները, ինչպես նաև՝

🔹 ծուխը

🔹 մթնոլորտ արտանետված գազերը

🔹 զանազան բույրերը

🔹 ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ե՞րբ դիմել բժշկի

Ախտանշաններից որևէ մեկն ամենօրյա հաճախականությամբ կրկնվելու դեպքում, հատկապես, եթե դրանք խանգարում են գործունեությանը, խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ։ Վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են ասթմայի արդյունավետ կառավարման և կյանքի որակը բարելավելու համար:

x Close

Like Us On Facebook