Thursday, October 9, 2025
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչ է իրենից ներկայացնում դիետիկ մտածելակերպը

🥗Եթե մարդ ցանկանում է նիհարել, ապա առաջին բանը, որ գալիս է նրա մտքին՝ սննդի  սահմանափակում, հաճախ բավականին խիստ:
♻️Ամենավատն այն է, որ նման դիետաները երբեք չեն ավարտվում և մարդու մոտ ձևավորվում է դիետիկ  մտածելակերպ, որը կարող է հանգեցնել սննդային խանգարումների և ազդել կյանքի որակի վրա:
❓Ի՞նչ դրսևորումներ ունի դիետիկ մտածելակերպը
🔺Հաշվում եք կալորիաներ, ինչպես նաև ածխաջրերը և  ճարպերը: Նախքան ինչ-որ բան ուտելը, մտովի հաշվում եք  սննդի սննդային արժեքը. խնդիրն այն է, որ հաճախ չեք էլ գիտակցում դա:
🔺 Խուսափում եք «վատ» սննդից: Այս կատեգորիային կարող է դասվել ցանկացած բան՝ կարտոֆիլ ֆրիից մինչև  5% յուղայնությամբ կաթնաշոռ:
🔺Պատժում եք ինքներդ ձեզ «վատ» սննդի համար։ Մի կտոր տորթ ուտելուց հետո սովապահություն եք անում կամ վազում եք մարզվելու:
🔺Ուտում եք հստակ ժամերի՝ չեք սնվում ժամը 6-ից հետո  կամ  պահում եք երկար ընդմիջումներ սննդընդունումների միջև, եթե նույնիսկ զգում եք քաղց:
🔺Սկսում եք քիչ ուտել կարևոր իրադարձություններից առաջ՝ հարսանիք, կորպորատիվ և այլն:
🔺Կրճատում եք ածխաջրերի և ճարպի քանակը կամ հավատում եք այն միֆին, որ ճարպը և ածխաջուրը պետք է բացառել սննդակարգից:
🔺Փորձում եք քաղցը ճնշել ըմպելիքով, երբ զգում եք քաղց՝ խմում եք թեյ, սուրճ կամ ջուր:
🔺Երկար ընտրում եք, թե ի՞նչ ուտել: Ընտրությունը կատարում եք ոչ թե հետևելով ցանկություններին, այլ ընտրում եք այն, ինչն առողջարար է ձեր կարծիքով:
🔺Փորձում եք հանրային վայրերում չուտել, հատկապես «սխալ» մթերքներ՝ ինչպիսիք են աղանդերը կամ արագ սնունդը: Ամաչում եք և չեք ցանկանում, որ ինչ-որ մեկը ձեզ շատակեր համարի, հետևաբար  բոլոր «արգելված» մթերքներն ուտում եք միայնակ։
🔺Ձեզ հետաքրքրում են միայն թվերը՝ քաշ, որովայնի/ կոնքի շրջանագիծ, ճարպի տոկոս, մարմնի զանգվածի ինդեքս, կենտրոնանում եք միայն թվերի վրա, այլ ոչ թե ձեր ինքնազգացողության:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook