Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում

Ստոմատիտի առաջացման պատճառներից են՝ ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև լորձաթաղանթի վնասվածքները, բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, ալերգիկ ռեակցիայով պայմանավորված ախտահարումները, նաև ուղեկցող հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեղային իմունիտետի իջեցմանը։

Ստոմատիտի ախտանշաններն են՝

✅լորձաթաղանթի կատառալ բորբոքում

✅ այրոցի, ցավի զգացողություն

✅ առատ թքարտադրություն

✅ խոցերի առաջացում

✅ սպիտակ փառ (սնկային ախտահարման դեպքում)

✅ փոքր բշտեր (վիրուսային ախտահարման դեպքում)

✅ տհաճ հոտ բերանի խոռոչից:

Ստոմատիտի բուժումը պայմանավորված է ախտահարման բնույթով և առաջացման պատճառներով։ Կիրառվում է բերանի խոռոչի հականեխիչ մշակում, հակասնկային կամ հակավիրուսային (ըստ տեսակի) և կերատոպլաստիկ դեղորայքի նշանակում:

❓Ինչպե՞ս կանխարգելել ստոմատիտի կրկնվելը

Կանխարգելման առաջնային միջոցը հիգիենայի կանոններին հետևելն ու բերանի խոռոչի հաճախակի ողողումներ կատարելն է։ Եվ, իհարկե, հարկավոր է պարբերաբար, կանխարգելման նպատակով այցելել ատամնաբույժի, որպեսզի հայտնաբերվի պատճառը և համապատասխան բուժում նշանակվի:

x Close

Like Us On Facebook