Ինչու՞ է անհրաժեշտ մանկական վիրաբույժի հետազոտությունը
Կյանքի առաջին տարում երեխան շատ արագ է աճում, զարգանում են նրա բոլոր օրգաններն ու համակարգերը։ Այդ փուլում է հետազոտությունների ընթացքում մանկական վիրաբույժը կարող է գնահատել երեխայի հենաշարժողական, ինչպես նաև միզասեռական համակարգերի վիճակը
Մասնագետը կարող է բացահայտել բնածին կամ ձեռքբերովի պաթոլոգիաներ, որոնք ծնողները ոչ միշտ են նկատում
Հենց դրա համար են կանխարգելիչ հետազոտություններն այդքան կարևոր ու անհրաժեշտ
Դրանք կյանքի առաջին տարում պետք է կատարվեն 1, 3, 6 և 12 ամսականում
Այս ժամանակահատվածում վիրաբույժը կարող է արդեն նկատել
տղաների մոտ` ջրգողություն կամ կրիպտորխիզմ
աղջիկների մոտ՝ սինեխիա
Ժամանակին ախտորոշվելու դեպքում այդ պաթոլոգիաները կարող են հանգեցնել միզասեռական համակարգի զարգացման բարդությունների
Բացի այդ, ծռավզությունը հաճախ հանդիպում է նորածինների մոտ, որը նույնպես ախտորոշվում է վիրաբույժի կողմից։
Հաջորդ կանխարգելիչ հետազոտությունները պետք է կատարվեն 1 և 3 տարեկանում, ինչպես նաև մինչև դպրոց ընդունվելը:
Նյութը ՝Dr Ashot Hovsepyan/ Մանկական վիրաբույժ Աշոտ Քաջիկի Հովսեփյան