Monday, November 17, 2025
ՆորություններՏուրիստական նորություններ

Ինչու՞ է Արկտիկան ավելի տաք, քան Անտարկտիդան

Դրա համար կա առնվազն երեք պատճառ:
Չնայած Անտարկտիկան ամռանը ստանում է մոտ 7% ավելի շատ արևային էներգիա, քան Արկտիկան, Արկտիկայի կլիման զգալիորեն ավելի տաք է, քան Հարավային բևեռինը:
Կան մի քանի պատճառներ այս տարօրինակ երևույթը բացատրելու համար:

🌨 Դրանցից մեկը Սառուցյալ օվկիանոսի ազատ հաղորդակցությունն է Ատլանտյան օվկիանոսի հետ՝ Գրենլանդիայի և Եվրոպայի հյուսիսային ծայրամասի միջև ընկած հսկայական տարածքում:
Ատլանտյան օվկիանոսի տաք ջրերը, այդ թվում նաև հզոր Գոլֆստրիմ տաք հոսանքը, ազատորեն ներթափանցում են արկտիկական սառույցների տակ, Արկտիկային տալիս հսկայական քանակությամբ ջերմություն, դրանով իսկ զգալիորեն մեղմելով նրա կլիման:
Բացի այդ, Հյուսիսային Սառուցյալ օվիկանոս թափվող Եվրասիայի և Հյուսիսայի Ամերիկայի խոշոր գետերի քաղցրահամ ջրերի հետ միասին Արկտիկան ամղողջ տարին ստանում է ջերմության լրացուցիչ քանակ, որից Անտարկտիկան զրկված է:
Բայց, անտարկտիկական ցրտի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հարավային բևեռում գոյություն ունեցող մայրցամաքը Երկրի բոլոր վեց մայրցամաքներից ամենաբարձրն է: Անտարկտիկական մայրցամաքի միջին բարձրությունը կազմում է ավելի քան 2000 մետր, մինչդեռ հաջորդ ամենաբարձր մայրցամաքի՝ Եվրասիայի միջին բարձրությունը ընդամենը մոտ 900 մետր է:
🌬 Այս փաստը բացատրվում է նրանով, որ Անտարկտիդայի մայրցամաքային ապարները ծածկված են սառույցի հզոր շերտով, որի միջին հաստությունը մոտավորապես 1800 մետր է։ Մինչդեռ Կենտրոնական Արկտիկայում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրային տարածքում սառցադաշտերի մակերեսը կազմում է մի քանի մետր, որը գործնականում համապատասխանում է ծովի մակարդակին:

❄️Միայն բարձրության տարբերության հաշվին Անտարկտիդան պետք է ավելի ցուրտ լինի, քան Արկտիկան՝ միջինը մոտ 13°C-ով, իսկ սառցե գմբեթի վերին մասում` մինչև 25–28°C, քանի որ օդի ջերմաստիճանն յուրաքանչյուր կիլոմետր բարձրության հետ նվազում է 6,5°C-ով։

x Close

Like Us On Facebook