Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Ինչու՞ է թութք առաջանում

Աշխարհի բնակչության 75 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ առնչվում է թութքի խնդրին: Այժմ արդեն հնարավոր է բուժել թութքը նորագույն վիրահատական եղանակների և տեխնոլոգիաների շնորհիվ:Թեմայի մասին ավելի մանրամասն զրուցել ենք պոպրոկտոլոգ Ռուբեն Թադեւոսյանի հետ։

Թութքը ամենատարածված հիվանդություններից է։ Հետանցքային արյունահոսությունը թութքի հիմնական ախտանիշներից է, իսկ մշտական ​​արյունահոսությունը՝ հիվանդության բարդացում: Հիվանդության մյուս բարդություններից են հետանցքի քորն ու ճաքը: Փորկապությունը թութքի առաջացման ամենակարևոր պատճառն է, մյուս պատճառներից են շատ կծու, թթու ուտելը, ալկոհոլի չարաշահումը, կանանց մոտ պատճառ կարող է դառնալ հղիությունը։

Վերջին շրջանում հիվանդությունը շատացել է նաև նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանց մոտ։Շատ կարևոր է նաև ճիշտ բժշկական պատմություն հավաքելը:

Թութքը հիմնականում ախտորոշվում է մատնային զննման միջոցով,շատ կարեւոր է նաեւ ճիշտ անամնեզի հավաքումը։

հաղորդաշար` MedInfo

Ինֆորմացիոն գործընկեր` aroxjblog.am

x Close

Like Us On Facebook